Պուտինը հիշեց Հիրոսիման, Զելենսկին ՆԱՏՕ մտնելու հայտ ստորագրեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր Կրեմլում տեղի է ունեցել ռուսական զորքերի կողմից գրավված ուկրաինական տարածքները Ռուսաստանին միացնելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Ընդ որում, չորս շրջաններից ոչ մեկն ամբողջությամբ չի վերահսկվում Մոսկվայի կողմից։

Ստորագրմանը նախորդած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն հայտարարել է, որ բռնակցված տարածքների կարգավիճակն անվիճելի է․ «Մենք Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողությունները, պատերազմը, որը նա սանձազերծել է դեռևս 2014 թվականին, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք դրան»։

Օկուպացված տարածքների բռնակցման պաշտոնական գործընթացը սկսվել է Դոնեցկի մարզում Ուկրաինայի հակահարձակման ֆոնին։ Ուկրաինական զորքերը հասցրել են արդեն ազատագրել որոշ բնակավայրեր և մոտ են Լիման քաղաքն ու նրա հարակից շրջանները պաշտպանող ռուսական խմբերի շուրջափակմանը։

Իր ելույթում, որը տևել է 36 րոպե, Պուտինը, այսպես կոչված, «հանրաքվեների» անցկացումը համարել է միլիոնավոր մարդկանց «անօտարելի իրավունք»՝ հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածի վրա, որում ասվում է «ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի մասին»։ Ուշագրավ է, որ ՌԴ նախագահը հիշել է նաև դեռևս 1945-ին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ամերիկյան կողմից նետված միջուկային ռումբերը՝ հայտարարելով, թե դրանով ԱՄՆ-ը նախադեպ է ստեղծել։

Ուկրաինան և արևմտյան երկրները «հանրաքվեները» ձևական են համարում ու չեն ճանաչում դրանք։ Պուտինի ելույթից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Զելենսկին իր տեսաուղերձում ասել է, որ դե ֆակտո Ուկրաինան արդեն ՆԱՏՕ-ում է։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն վստահում, օգնում և պաշտպանում են միմյանց, և այն իրական դաշինք է․ «Մենք մեր վճռական քայլն ենք անում՝ ստորագրելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին արագացված միանալու դիմումը»։

Արևմտյան երկրները ևս միաձայն դատապարտել են «հանրաքվեներն» և Ուկրաինայի օկուպացված շրջանները միացնելու ընթացակարգի մեկնարկը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ Պուտինը խախտում է միջազգային իրավունքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանի մտադրություններն անվանել է վտանգավոր էսկալացիա, որը կվտանգի տեսանելի ապագայում տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հայտարարել է, որ Կրեմլում Պուտինի կողմից հայտարարված անօրինական բռնակցումը ոչինչ չի փոխի։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս հայտարարել է, որ ԵՄ-ն դատապարտում է ուկրաինական տարածքների բռնակցումը ՌԴ-ին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ևս ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կեղծ հանրաքվեների արդյունքները։ Բայդենը Կրեմլի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի սկզբունքների «բացահայտ խախտում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան