Պուտինը «Հյուսիսային հոսք» գազատարների վրա պայթյունների կազմակերպման համար «անգլո-սաքսոններին» է մեղադրել

Լուրեր

04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օկուպացված ուկրաինական տարածքների անեքսիայի կապակցությամբ Կրեմլում կազմակերպված արարողության ժամանակ ունեցած ելույթում «անգլո-սաքսոններին» մեղադրել է «Հյուսիսային հոսք» գազատարների վրա պայթյուններ կազմակերպելու համար։

«Անգլո-սաքսոններին պատժամիջոցները բավարար չեն։ Նրանք դիմեցին դիվերսիայի՝ անհավանական, բայց իրական՝ պայթյուններ կազմակերպելով «Հյուսիսային հոսք» միջազգային գազատարների վրա, որոնք անցնում են Բալթիկ ծովի հատակով: Փաստորեն, սկսել են ոչնչացնել համաեվրոպական էներգետիկ ենթակառուցվածքը։ Բոլորի համար էլ պարզ է, թե ում է դա ձեռնտու։ Ում ձեռնտու է, իհարկե, նա էլ արել է»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել միանգամից երկու գազատարներում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք 1»-ում և մեկ արտահոսք՝ «Հյուսիսային հոսք 2»-ում, Բորնհոլմ կղզու շրջանում։

Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։

Տաթև Ֆռանգյան