«Գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու համար Արևմուտքի կողմից վերահսկվող ՀԿ-ների և ԶԼՄ-ների աշխատանքը պետք է սահմանափակվի». Պատրուշև

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գունավոր հեղափոխությունների արտահանման դեմ պայքարելու համար Արևմուտքի կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների և ինտերնետ ռեսուրսների աշխատանքը պետք է սահմանափակվի։ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը նման առաջարկով է հանդես եկել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գունավոր հեղափոխությունների արտահանման դեմ պայքարի շրջանակում մենք, մասնավորապես, համարում ենք, որ անհրաժեշտ է ազգային մակարդակով մշակել կարգավորող իրավական դաշտ՝ ուղղված Արևմուտքի կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ինչպես նաև ինտերնետային ռեսուրսների հսկողության ուժեղացմանն ու սահմանափակմանը։ Ռուսաստանը նման փորձ ունի, և մենք պատրաստ ենք այն կիսել»,- ասել է Պատրուշևը:

Պատրուշևի խոսքով՝ «նույն մոտեցումն օգտագործվում է ԱՄՆ-ում գունավոր հեղափոխություններ կազմակերպելու համար՝ տապալելու անընդունելի ռեժիմները»:

Տաթև Ֆռանգյան