Չնայած երկրում աննախադեպ գնաճին ու ճգնաժամին՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան շարժվում է տնտեսական ճիշտ ուղղությամբ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան քայլ առ քայլ ոչնչացնում է իր հակառակորդների ծրագրերը՝ շարունակելով շարժվել դեպի իր նպատակները։ Հակաթուրքական շրջանակների գործողությունների վերջին օղակը թուրքական տնտեսության վրա ճնշումն էր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Տնտեսական վերափոխումներ և նոր պարադիգմներ» թեմայով հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում Դոլմաբահչե պալատում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ, իբր, թուրքական տնտեսությունը գնաճի և բարձր տոկոսադրույքների ճիրաններում սեղմելու, ինչպես նաև ազգային արժույթին վնասելու փորձերը խափանվել են թուրքական կառավարության ջանքերով։ Ըստ Էրդողանի՝  համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը սկսվել է համավարակից ի վեր և շարունակվել պատերազմի ազդեցության տակ, իբր, հաստատել է Թուրքիայի տնտեսության կայունությունը և Անկարայի կուրսի ճշգրտությունը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան փորձում է տարածաշրջանային ու միջազգային գործընթացներից առավելագույն հնարավորություններն օգտագործել ի շահ Թուրքիայի։

«Ճնշումները և անարդարությունը ստիպեցին Թուրքիային մշակել տնտեսական զարգացման նոր մոդել՝ համաշխարհային տնտեսական համակարգի ընդունված կանոնների շրջանակներում։ Վերջին տարիների գործընթացները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

Հավելենք, որ տարբեր փորձագետների կարծիքով՝ Էրդողանի ձախողել է երկրի տնտեսության կառավարումը, որի հետևանքով այսօր Թուրքիայում տնտեսական լրջագույն ճգնաժամ է։ Երկրում գնաճը, պաշտոնական տվյալներով, հասել է վերջին 24 տարվա առավելագույնին՝ շուրջ 80 տոկոսի։

Էմմա Չոբանյան