Ռոբերտ Քոչարյանը չի մերժել․ գուցե միայն Լևոն Տեր-Պետրոսյա՞նը մերժողը լինի, մնացյալը համաձայնվեն․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը Factor TVն տված հարցազրույցում մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումները, և բացահայտում, թե ինչպիսի որոշում է ինքն ակնկալում՝ որպես արդյունք։ 

-Պարո՛ն Պողոսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից այն տպավորությունն ենք ունենում, որ նա կատեգորիկ մերժում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը «Ի՞նչ մտքեր են հնչեցվում հիմա միավորվենք, որ օգնենք ծանր որոշումների կայացմանը։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա»։ Եվ նա առաջին նախագահին անգամ քննադատեց, թե նրան պետք է անզորության զգացում առաջանա։ Ձեր գնահատմամբ՝ ողջամիտ չէ՞ր լինի, այդուհանդերձ, որ այն որոշումները, ենթադրաբար, պետք է ստորագրվեն ՀՀ անունից բանակցություններում, կայացվի համախմբի անունից, որովհետև բոլոր նախագահները, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ, ունեն պատասխանատվություն այսօրվա համար, լինի լավ, թե՝ վատ։ 

-Թույլ տվեք հարցը մի քանի մասի բաժանենք, որ ճիշտ ընկալվի։ Ես չեմ լսել, որ որևէ մեկը մերժել է որևէ մեկի առաջարկը, քննարկումը շարունակվում է։ Հասկանալի է, որ Վեհափառը ցանկանում է շարունակել, երրորդ նախագահն էլ է ասել, որ պատրաստ է հանդիպել, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ պատրաստ է հանդիպել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ասել, որ պատրաստ է հանդիպելու գնալ, վստահ եմ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն էլ են պատրաստ։ Այսինքն՝ մերժել բառը․․․

-Ռոբերտ Քոչարյանը բառացի ասել է, որ կատեգորիկ անընդունելի է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կոնսոլիդացիայի մասին հնչեցրած առաջարկը։

-Մերժել բառը, որը ֆորմատին է վերաբերվում, չի եղել։ Հիմա ի՞նչ են իրենք քննարկելու․․․ մնացածը չեն ասել, թե իրենք ինչ են առաջարկել։ Այնպես որ՝ ես վստահ չեմ՝ միայն ի՞նքն է մերժել, թե՞ մնացածն էլ են մերժել։ Հինգ մարդու չեն խոսեցրել, որոշել ենք միայն երկուսի մասով․․․ Իսկ կարո՞ղ է՝ մնացյալ վեցը համաձայն են լինելու, միայն Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է մերժողը լինելու։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծես, ասել է դրա մասին, ասել է՝ հնարավոր է՝ ինքը համոզի մյուսներին, հնարավոր է և՝ մյուսները իրեն համոզեն։ Իսկ որտեղի՞ց է որոշվել, որ ինչ-որ մի բան պետք է ստորագրվի։ Այ՝ տեսեք, նույնիսկ առաջին նախագահն էր ասում՝ ոչ ոք դա չգիտի, ես էլ չգիտեմ։ Իսկ ո՞վ ասաց, որ բան է ստորագրվելու։ Կարող է՝ վերջում պարզվի՝ մեր իշխանություններն այնպիսի քաղաքականություն են տանում, որ ոչինչ չի ստորագրում՝ լավ գիտակցելով, որ ստորագրելը իրավունքից զրկել է։ Իսկ ո՞վ է ասել․․․ միգուցե, չեն միավորվելու՝ վատ փաստաթղթերը ստորագրելու, շարունակելու, համատեղ ուժեղացնելու և, միգուցե, մի օր կոնսոլիդացիա կլինի, երբ Հայաստանը կհասնի հաջողությունների, որ Ադրբեջանին նորից կապիտուլյացիայի ենթարկենք։ Ի՞նչ եք շտապում, ինչ-որ տե՞ղ եք շտապում։ Ձեր սերունդների տեղը որոշել եք ինչ-որ բա՞ն ընդունել։ Ո՞վ է այդ իրավունքը տվել։ Այդ մտածելակերպի մեջ է խնդիրը՝ հարցի ձևավորման։

-Ռոբերտ Քոչարյանը բառացի է ասել՝ կատեգորիկ անընդունելի է Տեր-Պետրոսյանի առաջարկը։ 

Ճիշտ է ասում՝ իսկ ո՞վ է ասել, որ վատ որոշումների համար պետք է համախմբվել, հասկանալու, թե որն է վատը։ Այդ որևէ վատը բոլորս գիտենք՝ դա կոչվում է Հայաստանի Հանրապետության վերացում։ Մարդն ինքը նկարագրեց, ասաց՝ վեց ամիս։ Հիմա ուզում եք՝ գնանք, բոլորս ստորագրենք, որ ՀՀ-ն վեց ամիս անց վերանո՞ւմ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան