Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների հետ սահմաններից տեղափոխել է իր զորքերի 80%-ը․ Foreign Policy

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի, ինչպես նաև Դաշինքի անդամության թեկնածու Ֆինլանդիայի հետ իր սահմաններից հետ է քաշել տեղակայված զորքերի մոտ 80%-ը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով արեւմտյան զինվորականների շրջանում իր աղբյուրներին։

Նշվում է, որ այժմ Կալինինգրադի և Բալթյան տարածաշրջանի տարածքում ռուսական ցամաքային զորքերում 6000-ից ոչ ավելի մարդ կա, մինչդեռ նախկինում այդ զորքերում անձնակազմի թիվն առնվազն 30․000 էր: Մեծ կորուստները փոխհատուցելու համար զորքեր են ուղարկվել Ուկրաինա։ Սա այս տարածաշրջանում ուժերի ամենամեծ կրճատումն է վերջին յոթ ամսվա ընթացքում, ասվում է հոդվածում։

Այս թիվը շուտով կարող է փոխվել Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի արդյունքում, սակայն ծառայության կանչված պահեստազորայինները, ամենայն հավանականությամբ, վատ պատրաստվածություն ու տեխնիկա կունենան, գրում է պարբերականը։

«Վերջին յոթ ամիսների ընթացքում այս տարածաշրջանից վերաբաշխումը շատ զգալի է։ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ մեզ մոտ պահել է ցամաքային ուժ, որն այժմ գործնականում անհետացել է»,- հրատարակությանը հայտնել է սկանդինավյան երկրներից մեկի անանուն զինվորականը:

«Այսօր Բալթյան երկրների համար ռուսական սպառնալիքը նույնը չէ, ինչ մեկ տարի առաջ էր, քանի որ ռուսական բանակը զգալիորեն կորցրել է իր մարտունակությունը»,- նշել է փորձագետ Ջիմ Թաունսենդը՝ հավելելով, որ Բալթյան փոքր երկրները չեն կարող իրենց թույլ տալ հանգստանալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը թուլացրել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում հակահրթիռային պաշտպանությունը, քանի որ նրան անհրաժեշտ են С-300 հրթիռային համակարգեր Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Տաթև Ֆռանգյան