ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով. Ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2022 թվականի 8 ամիսների ընթացքում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով. ինչի արդյունքում պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Նախարարի խոսքով՝ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Հաջորդ տարվա համար տնտեսական աճը կանխատեսվում է յոթ տոկոս։

«Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնենք պետական բյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Նշվածից ելնելով՝ 2023 թվականի բյուջեի նախագծում ներառված տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական քաղաքականության իրականացման միջոցառումներն ընտրվել են այնպես, որ առկա ֆինանսական սահմանափակումների պայմաններում լավագույն պայմաններ ստեղծվեն 2023 թվականին Կառավարության ծրագրով սահմանված տնտեսական աճի թիրախին հասնելու համար»,- ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 23.2 տոկոսը:

«2023 թվականին և հաջորդ յուրաքանչյուր տարում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ավելանան տարեկան 0.5 տոկոսային կետով, ինչը և արտացոլված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծում»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։