Քոչարյանը փրկում է ՌԴ-ում իր կարողությունները․ ռիսկի կդիմի՝ Կրեմլի դեմ խոսելով․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանն այսօր անթաքույց ասաց, որ ինքը հավատարիմ է «ՌԴ-ի գաղութ ՀՀ» գաղափարին, ինչը 30 տարի ունեցել ենք։ Նա ՌԴ-ում ունի բիզնես շահեր, և այսպիսով՝ փրկում է իր կարողությունները։ Ինքը ռիսկի կդիմի՝ Կրեմլի դեմ խոսելով»,- Factor TV-ին տված հարցազրույցում տեսակետ է հայտնում «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը։

Այսօր ՀՀ երկրորդ նախագահը, ի զարմանս շատերի, ընդունեց, որ ՀՀ-ում հակառուսականության արգումենտներ կան։ Ինքն էլ դժգոհեց ՀԱՊԿ-ից՝ ասելով՝ աշխարհաքաղաքական անմեղսունակություն է մտածելը, որ ՀԱՊԿ-ն որևէ քայլ կձեռնարկի Ադրբեջանի դեմ։ Նույն կերպ ասաց՝ ՌԴ-ն չի պատերազմելու Ադրբեջանի հետ, քանի որ ՌԴ-ն դաշնակցային հարաբերություններ է կառուցում Բաքվի հետ, և դա սպասելն անհեթեթություն է։ Նա հնչեցրեց հայտնի ճշմարտություններ, բայց այսքանով հանդերձ՝ ասաց, որ ինքը մտահոգ է ՀՀ-ում հակառուսական տրամադրություններով։ Եվ, այդուհանդերձ, Քոչարյանն էլի ապավինում է ՌԴ-ին։

«Աշխարհը փոխվելու է, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ն մնալու է մեր ռազմավարական գործընկերը»,- ասել է նա։

Գարեգին Միսկարյանը հերքում է նրա պնդումները․ «Հայաստանում եթե նույնիսկ կա հակառուսականություն, դա ոչ թե ռուս ժողովրդի նկատմամբ է, այլ ՌԴ-ում գործող արժեհամակարգի և դրանով շարժվող իրենց քաղաքական էլիտայի նկատմամբ։ Եվ դա տրամաբանական է, որովհետև ՌԴ էլիտայի ունեցած առաջնահերթություններն ուղիղ հակասության մեջ են հայ ժողովրդի պետական շահերի, հայոց պետականության հետ։ Նրանց կայսերապաշտական մղումները վնասում են թե՛ իրենց, թե՛ մեզ»։

Այս իմաստով, ըստ Միսկարյանի, ժողովրդավարական Հայաստանն իր հերթին է վտանգ ՌԴ-ի և Ադրբեջանի համար, քանի որ դրանք ավտորիտար ռեժիմներ են։ Իրականության մեջ մեր ժողովրդավարությունը խարխլում է իրենց ավտորիտարիզմի հիմքերը, բացի այդ, ըստ հանրային գործչի, իրականում համընկնում են Բաքվի և Մոսկվայի իշխանությունների շահերը, ոչ թե Երևանի մղումների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան