«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները մեկընդմիշտ ոչնչացվել են․ ԶԼՄ-ներ

Լուրեր

24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
Բոլորը

Գերմանիայի  անվտանգության ծառայությունները ենթադրում են, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների երեք ճյուղերը, որոնք տուժել են ենթադրյալ դիվերսիայի հետևանքով, այնպիսի լուրջ վնասներ են կրել, որ այլևս շահագործման համար պիտանի չեն լինի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եթե ​​դրանք արագ չվերանորոգվեն, մեծ քանակությամբ աղի ջուր կմտնի խողովակների մեջ, ինչը կոռոզիա կառաջացնի, գրում է գերմանական Der Tagesspiegel թերթը՝ վկայակոչելով գերմանական կառավարական շրջանակներում իր աղբյուրներին։

Ինչպես Եվրահանձնաժողովը, այնպես էլ Գերմանիայի անվտանգության մարմինները և Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը կատարվածը համարում են դիվերսիա։

Ենթադրվում է, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների երեք ճյուղերը տուժել են կանխամտածված պայթյուններից, քանի որ անցքերի չափերը մեծ են, խողովակաշարերում էլ ճնշման անկման արագությունը բարձր է եղել։ Ուստի, վարկածներից մեկի համաձայն՝ ջրասուզակները պայթուցիկներ են ամրացրել խողովակների վրա։

Էմմա Չոբանյան