ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան ավելացել է, ելքը՝ նվազել

Լուրեր

05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
Բոլորը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վիճակագրություն է հրապարակել վրաց-ռուսական սահմանին Ռուսաստանից Վրաստան մուտք գործող անձանց թվի վերաբերյալ։

Aliq media-ի փոխանցմամբ` ՆԳՆ-ն նշում է, որ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ ցանկանում են հանրությանը տրամադրել տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիների մուտքը Վրաստան մերժելու չափորոշիչի, թվի, հիմքերի ու կանոնների մասին։

Ըստ նրանց, այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո Վրաստանի և Ռուսաստանի սահմանին ավելացել է Ռուսաստանից ժամանողների թիվը։ ՆԳՆ-ն ներկայացրել է բոլոր անցակետերով Վրաստան մտնելու և Վրաստանից դուրս գալու վերջին 10 օրվա տվյալները.

սեպտեմբերի 17-ից 26-ը Վրաստան մուտք է գործել 78 հազար 742 ՌԴ քաղաքացի,
սեպտեմբերի 17-ից 26-ը Վրաստանը լքել է 62 հազար 120 ՌԴ քաղաքացի:
«Ռուսաստանի Դաշնությունից ավելացած հոսքն արդյունավետ կառավարելու նպատակով «Դարիալ» անցակետում լրացուցիչ տեղակայվում են ոստիկանական խմբեր՝ ինչպես սահմանային ներգաղթի վերահսկման ընթացակարգեր իրականացնելու, այնպես էլ կետին հարող տարածքում՝ հասարակական կարգի ապահովումը և օրենքի հնարավոր խախտումների կանխումը:

Բացի այդ, սահմանային անցակետում մշտապես գտնվում է պետական ​​պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանումը՝ անվտանգությունն ապահովելու և ռիսկերը բացահայտելու նպատակով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, սահմանային հսկողության ընթացակարգերն իրականացվում են հատուկ դիտարկմամբ՝ Վրաստանի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան.

«Վերջին շրջանում ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնց թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստանի տարածք՝ օրենսդրությամբ նախատեսված պատճառներով։ Ըստ այդմ, ավելի հաճախ են հարցեր տալիս ընդունելության կանոնների և մերժման պատճառների մասին»: