Հաստատվել է մինչև 6 տարեկան երեխաներին կրթության և զարգացման մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու կարգը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԶԱՊԿ) գնահատումը, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Գնահատումը նպատակ ունի սահմանելու՝

երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:
Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`

Նախադպրոցական մակարդակի գնահատում` նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում),
Տարածքային մակարդակի գնահատում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մասնագետների կողմից,
Հանրապետական մակարդակի գնահատում՝ բողոքարկված դեպքերի գնահատում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից:
Նախադպրոցական մակարդակում

Մանկավարժահոգեբանական (ՄՀ) ծառայությունները տրամադրվում են նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո` կանխարգելիչ միջամտությունների պլանով, որը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար:

Մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` ՆՈՒՀ-ի և ՏՄԱԿ-ի աջակցության խմբի կողմից և հաստատվում է ՆՈՒՀ-ի տնօրենի կողմից:

Մանկավարժները և աջակցության խումբը, համագործակցելով երեխայի ծնողների հետ, իրականացնում են կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները` աջակցելով երեխային, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակությունը հասակակիցների հետ զուգընթաց յուրացնելու գործընթացում:

Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: ՏՄԱԿ-ում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, ուսումնական պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության, ծավալի և երեխայի անհատական ուսուցման ու զարգացման պլանում (ԱՈՒԶՊ) նշված ժամանակացույցի:

Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից ՏՄԱԿ-ներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող երեխաներին, նրանց ծնողներին:

ՀՄԿ-ն ապահովում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու ծառայությունների տրամադրման միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով և մշտադիտարկելով ՏՄԱԿ-ների աշխատանքը, ինչպես նաև ստեղծում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ։

Մանկավարժահոգեբանական ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է երեխայի նախադպրոցական և/կամ տարածքային մակարդակների գնահատման արդյունքների արձանագրությունները, եզրակացությունները, ԿԶԱՊԿ-ի վերաբերյալ վկայագիրը, ԱՈՒԶՊ-ը, երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրված և արձանագրված ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):