Փաստ է, որ ՀՀ-ն կապիտուլյացիոն վիճակում է. իշխանության եկածները ձախողեցին ամեն ինչ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

«Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը կապիտուլյացիոն վիճակում է դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը»,- այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությունները, թե Հայաստանին սպասվում են ծանր լուծումներ, ստորագրվելու է կապիտուլյացիայի պայմանագիր։

«Մենք մշտապես հպարտացել ենք մեր անկախությամբ, ինքնիշխանությամբ, ազատությամբ, բանակով, Արցախի ազատագրմամբ, ինչպես նաև պետականաշինությամբ։ Վերջին տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ` այդ թվում և բանակցային գործընթացը, 30 տարիների կատարած աշխատանքը․․․ Այդ ձախողումն էր, որ բերեց պատերազմի, ունեցանք զոհեր․․․ Մեր ցավն այն է, որ այսքան զոհերի պայմաններում պարտություն ենք ունեցել»,– նշեց Օհանյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը կապիտուլյացիայից հետո ամբողջությամբ տապալել է արտաքին քաղաքականությունը, տապալել է պաշտպանական քաղաքականությունը՝  բանակաշինությունը, պետական կառավարումը։

Օհանյանի դիտարկմամբ՝` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը միայն իշխանափոխությունն է։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրայինին տված հարցազրույցում ասել է․ «Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։