Հյուսիսային Օսիայի անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ է տեղակայվելու

Լուրեր

19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
Բոլորը

Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանի Վերին Լարս անցակետում առաջիկայում մոբիլիզիացիոն կետ է տեղակայվելու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։

Նշվում է, որ նման որոշում են կայացրել խորհրդակցության մասնակիցները, որը գումարվել է տրանսպորտային միջոցների հոսքի զգալի աճի ֆոնին։ Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարը, ճանապարհային ոստիկանության պետը, ԱԴԾ-ի տարածաշրջանի և Հյուսիսային Օսիայի մաքսատան սահմանային վարչության պետերը։

«Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Որոշում է կայացվել թույլ տալ քաղաքացիներին ոտքով հատել սահմանը, նախատեսվում են մի շարք հետագա միջոցառումներ՝ օրենսդրության և ճանապարհային անվտանգության առումով: Բացի այդ, մոտ ժամանակներս անցակետում կտեղակայվի զինկոմիսարիատի զորահավաքային կետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախօրեին Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետում մոտ 3500 մեքենա է սպասում՝ Վրաստան անցնելու համար։

Տաթև Ֆռանգյան