Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել ելման դիրքեր․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին  կայացած ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Նա, մասնավորապես, խոսել է ԱՄՆ պետքարտողար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կազմակերպված ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին։

«Պետքարտուղարը երկու պաշտոնյաներին ներկայացրել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտաքին գործերի նախարարներին էլ հասկացրեցինք, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցում աջակցելու թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, գործընկերների հետ միասին: Այդ ամենը ներառում է մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին, որոնք միավորում են առաջնորդներին»,-ասել է Փրայսը։

Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է առաջ շարժվելու լավագույն ուղին, և պետքարտուղարն առաջարկել է կողմերին կիսվել մտքերով, ինչպես նաև խաղաղության գործընթացը մինչև ամսա վերջ բերել բովանդակալից ուղի։

«Մեր ուղերձը հաստատուն է։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել իրենց ելման դիրքեր։ Մենք կոչ ենք անում դուրս բերել զորքերը և աշխատել լուծել բոլոր խնդիրները Հայաստանի ու Ադրբեջանի միջև  խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը ընդունելի ճանապարհ չէ։ Մենք նաև հրապարակային դա հստակեցրել ենք,  և ուրախ ենք, որ շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, նախորդ շաբաթ Նյու Յորքում երկու երկրների հետ օգնել է վերջ դնել ռազմական գործողություններին և մենք կշարունակենք ներգրավվել ու խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության համար, քանի որ չի՛ կարող և չկա՛ ռազմական լուծում այդ հակամարտության համար»,-ասել է Փրայսը։

Պատասխանելով  մինչև ամսվա վերջ հնարավոր հանդիպման մասին հարցին՝  Նեդ Փրայսն ասել է, որ երկու երկրներն են դա որոշելու։  «Մենք առաջարկել ենք օգնել երկկողմ, եռակողմ, բազմակողմ ձևաչափերով և, իհարկե, այստեղ ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։

 

Էմմա Չոբանյան