ՀՀ-ն և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը կզարգացնեն համագործակցությունը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով 2022-2025թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, իսկ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից՝ գրասենյակի գործառնական դեպարտամենտի տնօրեն Միվա Կատոն:

Իր խոսքում դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ ճանապարհային քարտեզը հնարավորություն է տալիս երկու կողմերի միջև առկա համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել և ամրապնդել Հայաստանի ձեռքբերումները՝ գրասենյակի մանդատի շրջանակներում առկա մարտահրավերները հասցեագրելու գործում: Նա նշեց նաև, որ ճանապարհային քարտեզը նաև կնպաստի հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանը, և այս առումով կարևորեց UNODC-ի քարտուղարության հետ ձևավորված համագործակցությունը:

Միվա Կատոն իր հերթին շեշտեց, որ ճանապարհային քարտեզի ստորագրումը կարևոր հանգրվան է երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, և նշեց UNODC-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

Տեղեկանք. 2022-2025թթ. Համագործակցության ճանապարհային քարտեզը արտացոլում է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնայնությունները, ինչպես նաև համահունչ է UNODC-ի 2021-2025թթ. ռազմավարությանը: Այն նպատակաուղղված է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը: Ճանապարհային քարտեզի շրջանակներում կողմերը զարգացնելու են իրենց համագործակցությունը նաև հանցավորությունների կանխարգելման և քրեական արդարադատության ուղղություններով:

Ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացը գնահատելու, մշտադիտարկելու և արդյունքների մասին պարբերաբար զեկուցելու նպատակով ստեղծվելու է ծրագրերի կիրարկման գնահատման համատեղ մեխանիզմ: