«Խաբեց ու ազատման դիմումը ձեռքս դրեց»․ դատարանը աշխատանքից ազատման հրամանն անվավեր է ճանաչել

Լուրեր

22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
Բոլորը

6 տարի Դիլիջանի պետական քոլեջում աշխատելուց հետո Անուշ Խանզադյանը աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցում է ստացել։ Թեև որպես պատճառ նշվել է հաստիքի կրճատումը, այնուամենայնիվ, Անուշի պնդմամբ, դա անձնական հաշվեհարդարի  փորձ է եղել։ 

«Նոր տնօրենը եկավ, աշխատել ենք էլի նորմալ, ասաց՝ որ ոչ ոք առանց աշխատանք չի մնա, բայց խաբեց ու ազատման դիմումը ձեռքս դրեց»,- նշում է Անուշը։ Նա Դիլիջանի պետական քոլեջում աշխատանքի էր ընդունվել 2014 թվականաին՝ նախ որպես պարետ, հետո՝ որպես համակարգչային օպերատոր և գերմաներենի դասախոս։ 

«Նոր տնօրենը եկավ ու ինձ աշխատանքից ազատեց, քանի որ ես նախկին տնօրենի կինն եմ։ Բայց ինձ իմ ամուսինը չի ընդունել աշխատանքի, Թամրազյան Գրետան է եղել տնօրենը այն ժամանակ։ Հետո Գրետան ազատվեց, նշանակվեց ներկայիս տնօրենը՝ Գոհարը։ Բայց 9 ամիս անց նրան ևս ազատեցին ու իմ ամուսնուն նշանակեցին որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Գոհարը դիմեց դատարան, ու դատարանի որոշմամբ՝ վերականգնվեց իր աշխատաքին ու ինձ ազատեց, քանի որ ես նախկին տնօրենի կինն եմ»,- նշում է Անուշը։

2020 թ. փետրվարին նա ստացել է գրություն այն մասին, որ «ՊՈԱԿ»-ի հաստիքացուցակում կատարվել է փոփոխություն և համակարգչային օպերատորի հաստիքը կրճատվել է։ 1 տարի անց էլ տնօրենը որոշել է, որ քոլեջում այլևս չպետք է դասավանդվի գերմաներեն առարկան և այդ հիմքով Անուշին ազատել աշխատանքից։ 

«Տվյալ կուրսերում, որտեղ ես դասավանդել եմ, ըստ չափորոշչի, պետք է լինի երրորդ օտար լեզու, բայց մինչև այսօր այդ օտար լեզուն չկա։ Նախարարությունը տեղյակ է, հետևողական է, գրել են, ասել են, որ սխալ է արել, բայց ինքը դեռ շարունակում է։ Որպես ազատման պատճառ նշել է, որ երրորդ օտար լեզու չի նախատեսվում հաջորդ տարիների ընթացքում։ Ասում է՝ ես եմ տնօրեն, ես եմ որոշում, գերմաներեն չպետք է լինի, պետք է լինի ֆրանսերեն։ Բայց մեր ամբողջ տարածաշրջանում բոլորն անցնում են կամ անգլերեն, կամ գերմաներեն։ Մեր տարածաշրջանում չկա ֆրանսերեն։ Ու մասնագետ էլ չեն ճարում, վաղուց հայտարարություն են տվել»։ 

Անուշ Խանզադյանը աշխատանքային իրավունքների վերականգնման համար դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Տեսչական մարմինն արձանագրել է․  քոլեջի հոսքերից մեկի համար կա երրորդ օտար լեզվի դասավանդման պահանջ․ 

«Բազում տեղեր եմ դիմել, ԿԳՄՍ նախարարություն եմ զանգել, բայց նախարարությունում ինձ ասացին՝ մենք գիտենք, Դուք ճիշտ եք ասում, Ձեզ սխալ են ազատել, բայց մենք ոչ մի բան չենք կարող անել։ Աշխատանքային վեճերը լուծվում են դատարանով։ Նույնիսկ ՄԻՊ-ին եմ դիմել, զանգել են Գոհար Անտոնյանին, ասել են՝ սխալ եք արել, բայց ինքը ոչ մի բանի չի ենթարկվել ու էդտեղ ես արդեն դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ու իրենց օգնությամբ դիմեցի դատարան»,- նշում է Անուշը։ 

Factor.am-ը ներկայացվածի առնչությամբ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց նաև Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գոհար Անտոնյանի հետ։ 

«Մեկ վճիռը բողոքարկվել է, մեկն էլ նոր եմ ստացել, պատրաստվում եմ Վերաքննիչ դատարանում բողոք ներկայացնել։ Այն, որ ինքն ի սկբանե քոլեջ է մտել աշխատելու, դա արդեն ապօրինի է եղել։ Մարդը բակալավրի դիպլոմով դիմել է, պարետ են կարգել քոլեջի, առանց քոլեջի հանրակացարանային շենքի գոյության։ Մնացածը էլ չեմ ուզում քննարկել»,- նշեց քոլեջի տնօրենը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություն ներկայացնել։ 

Ընդդեմ Դիլիջանի պետական քոլեջի 2 հայց է ներկայացվել․ առաջինը՝ համակարգչային օպերատորի աշխատանքից ազատման հրամանանի անվավեր ճանաչման  և հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման պահանջով, երկրորդը՝ որպես գերմաներենի դասախոս աշխատանքի վերականգնման պահանջով։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Անուշ Խանզադյանի պահանջն ու պարտավորեցնել քոլեջին վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ և հատուցում՝ նախկին աշխատանքում չվերականգնելու համար, քանի որ հաստիքն այլևս գոյություն չունի։ 

«Այստեղ հիմնական խնդիրն այն էր, որ երբ հաստիքների կրճատման հիմքով գործատուն ազատում է աշխատանքից, ուղղակի պարտավորություն ունի թափուր հաստիք լինելու դեպքում մեկ այլ հաստիք առաջարկելու։ Հաստիքացուցակով գործատուն ունեցել է մի քանի ազատ հաստիքներ՝ այդ թվում համակարգչային տեխնիկայի սպասարկող, հավաքարար և այլն, տարբեր կատեգորիայի աշխատանքներ են եղել, մինչև ուսմասվար։ Որևէ աշխատանք չի առաջարկվել։ Այս ամենը չի իրականացվել, այդ պատճառով դատարանը բավարարեց մեր պահանջը ամբողջ ծավալով»,- նշում է ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանը։ 

Ինչ վերաբերում է երկրորդ հայցադիմումին, փաստաբանը նշում է՝ այստեղ մեծ ջանքեր չեն պահանջվել․ մեծ դեր է խաղացել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կազմված արձանագրությունը։ 

«Գործատուն հիմնավորել է ծանուցումը, որ այս ժամանակահատվածում օտար լեզվի մասնագետ պետք չէ ուսումնական հաստատությանը, մինչդեռ Անուշ Խանզադյանի դիմումի հիման վրա տեսչական մարմնում ստուգումները ցույց են տվել, որ մի հոսք կա, որի ուսանողները 3 օտար լեզու են սովորում՝ իրենց ընտրությամբ։ Այստեղ այս մասնագետները հնարավորություն ունեն ընտրել նաև այն առարկան, որը դասավանդում է Անուշ Խանզադյանը։ Այսինքն՝ տեսչական մարմնի ստուգումների հիման վրա հայտնաբերվել է, որ այս մասնագիտացման համար օտար լեզվի դասավանդումը անհրաժեշտ է, հետևաբար այդ հիմքով պայմանագրի լուծումն արդեն ապօրինի է։ Այստեղ ավելի հեշտ ու արագ, քիչ ջանքեր ներդնելով ենք հասել հաջողության, տեսչական մարմնի ստուգման արդյունքում փաստաթղթերը մեզ դատարանում բավականին օգնեցին»,- նշում է փաստաբանը։ 

«Արժանապատիվ աշխատանք՝ հիմա» ծրագրի շրջանակներում Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի՝ APR group-ի իրականացված Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրության արդյունքներով հարցվածների միայն 2,7 տոկոսն է պատրաստ դիմել դատարան աշխատանքային վեճ ունենալու պարագայում։ Եվս 9 տոկոսը կդիմի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, Մարդու իրավունքների պաշտպանին կդիմի 3,6 %-ը։ 

Այս դեպքում Անուշ Խանզադյանը, համարելով, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, դիմել է մի քանի կառույցների՝ Հելսինկյան անսամբլեայի Վանաձորի գրասենյակ, ԱԱՏՄ, ՄԻՊ գրասենյակ ու դատարան հասնել և հասել հաջողության։ 

«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում 2021 թվականի մարտի 1-ից 2022 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում աշխաատանքային իրավունքների վրաբերյալ իրականացվել է թվով 107 խորհրդատվություն։ 

Դրանց հիման վրա դատական գործեր են սկսվել 4 դեպքով։ Կատարված գործողությունների արդյունքում 7 գործով հաջողություն է արձանագրվել։

Անժելա Պողոսյան