Թումանյանի ոստիկանները բացահայտել են անասնագողության դեպքը. պատճառված վնասը շուրջ չորս ու կես միլիոն դրամի էր

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն էր դիմել Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներից մեկն ու հայտնել, որ Լորուտ գյուղի հանդամասից անհետացել են առանց հսկողության թողնված խոշոր եղջերավոր անասունները: Նա չէր բացառել, որ կատարվել է գողություն․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Թումանյանի բաժին, կատարվել են ստուգումներ: Այս ընթացքում ահազանգողն էլ փնտրել ու չի գտել 10-ից ավելի խոշոր եղջերավորներին։ Նախնական հաշվարկով՝ նրան պատճառվել էր շուրջ 4 միլոն 500 հազար դրամի վնաս։ Սեպտեմերի 22-ին տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Լորուտ գյուղից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասից, օգտվելով խոշոր եղջերավոր անասուններն առանց հսկողության թողնելու հանգամանքից, շուրջ 4,5 միլիոն դրամ արժողությամբ 13 գլուխ անասունները գողացել է Դսեղ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 22-ին յոթ անասուն նա տեղափոխել էր իր գոմ, երեք կով վաճառել էր մի օձունցու, որոնցից երկուսին տեղում մորթել էին:
Հետագա միջոցառումերով Ալավերդի-Վանաձոր ճանապարհի՝ Դսեղ տանող խաչմերուկում իրավապահները կանգնեցրել են օձունցու «Ֆորդը», որի մեջ մսամթերք կար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կովերից 5-ը հայտնաբերվեց դսեղցու գոմում։ Նա ձերբակալվեց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, ինչի շնորհիվ Դսեղից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանդամասում հայտնաբերվեց ևս 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ խառնված ձերբակալված տղամարդու հոտին։
Այսպիսով, Թումանյանի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ ոչ միայն հանցագործությունը բացահայտվեց, այլև ամբողջությամբ հայտնաբերվեց գողոնը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։