Նոր ձևաչափեր կփնտրենք՝ երկու երկրների համար ռազմավարական հարցերի լուծումներ առաջարկելու համար․ Վոլոդինը՝ Ալիևին

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկանում ենք Դումայի պաշտոնական կայքից։

Վոլոդինն Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները՝ նշելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են երկու նախագահների ջանքերի շնորհիվ։ Նա նաև ընդգծել է, որ Դուման և Միլի Մեջլիսը պետք է աշխատեն օրենսդրական դաշտի ապահովման ուղղությամբ՝ երկու երկրների դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համար։

Դումայի խոսնակը նաև ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման վրա։

«Մենք կփնտրենք նոր ձևաչափեր՝ երկու երկրների համար ռազմավարական հարցերի լուծումներ առաջարկելու համար»,- ասել է Վոլոդինը։

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Ալիևն իր հերթին հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ միջխորհրդարանական շփումները շարունակվելու են, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

Էմմա Չոբանյան