Հայ պատանի դաշնակահարները շատ տաղանդավոր են․ դաշնակահար Թին Խուա Փընգը վարպետության դասեր է անցկացրել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասեր արտերկրյա առաջատար մասնագետների հետ» շարքի շրջանակում UCSI երաժշտական համալսարանի դեկան, պրոֆեսոր, դաշնակահար Թին Խուա Փընգը դասեր է անցկացրել մի քանի երաժշտական դպրոցների աշակերտների և Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի ուսանողների հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Թին Խուա Փընգը նշել է, որ հայ պատանի դաշնակահարները շատ տաղանդավոր են, և կոչ է արել նրանց շատ կարդալ, հասկանալ մարդկանց, պատրաստ լինել հաղթահարելու կյանքի դժվարությունները՝ որպես մեծ արվեստագետ կայանալու ճանապարհին։

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հյուրին նվիրել է Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածուն:

Պրոֆեսոր Թին Խուա Փընգի հանդիպումներին մասնակից պատանի դաշնակահարները հանդես են եկել «Վարպետության դասերի» ամփոփիչ համերգով։

«Վարպետության դասերի» հաջորդ հանդիպումը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սեպտեմբերի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին: Դասերը կվարի դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները դասերին զուգահեռ շարունակում են մասնակցել և հաղթանակներ գրանցել միջազգային մրցույթներում: «Մեկնարկ»-ի մասնակից Էլեն Խաչիկյանը մասնակցել է Տոկիոյի միջազգային երիտասարդական երաժշտական մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։