Մասնակի մոբիլիզացիայից հետո Ռուսաստանը բախվելու է այդ զորքերը պատրաստելու խնդրին․բրիտանական հետախուզություն

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզության առավոտյան ամփոփագրում անդրադարձ կա Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ արդեն  տասնյակ հազարավոր ծանուցագրեր են ուղարկվել, պահեստազորայինների առաջին խմբերն էլ սկսել են ժամանել զինվորական բազաներ։  «Հիմա Ռուսաստանը բախվելու է վարչական ու լոգիստիկ խնդիրների՝ կապված զորքերի ուսուցման հետ»,- ասված է ամփոփագրում։

Ի տարբերություն արևմտյան բանակների մեծ մասի՝ ռուսական զինված ուժերը զինվորների համար նախնական ուսուցում են անցկացնում իրենց նշանակված օպերատիվ ստորաբաժանումներում, այլ ոչ թե հատուկ ուսումնական հաստատություններում: Որպես կանոն, յուրաքանչյուր բրիգադում մեկ գումարտակ մնում է կայազորում  նորակոչիկներին պատրաստելու համար, եթե մյուս երկուսը տեղակայվում են։ Սակայն խնդրահարույց է այն, որ այդ երրորդ գումարտակներից շատերը տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմաճակատ։

Բրիտանական հետախուզությունը նաև հայտնում է, որ զորակոչիկներից շատերը  չունեն ռազմական փորձ։

«Ռազմական հրահանգիչների բացակայությունը և շտապողականությունը, որով Ռուսաստանը սկսել է մոբիլիզացիան, հուշում է, որ զորակոչված զորքերից շատերը կգնան առաջնագիծ նվազագույն պատրաստվածությամբ»,-ասվում է ամփոփագրում։

 

Էմմա Չոբանյան