Համաշխարհային համբավով և հայկական ծագումով․ Գրիգոր Ջաբոտյանը՝ իր նոր հավաքածուի, հայկական մոտիվների, ստեղծարարության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

25.11.2024 | 17:43
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
25.11.2024 | 17:41
 Ուժի մեջ են մտել սկուտերներով անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ հիշեցումը
25.11.2024 | 17:33
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել
25.11.2024 | 17:28
Ապօրինի որքան գույք ու դրամ է բռնագանձվել 2020 թ-ից մինչ օրս․ Դատախազությունը տվյալներ է հրապարակել
25.11.2024 | 17:23
Թուրքիայում մարմարի հանքում սողանքի հետևանքով զոհեր կան
25.11.2024 | 17:11
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը «ադրբեջանական Երևան» միջոցառում անցկացնելու վերաբերյալ հրապարակումներին
25.11.2024 | 17:10
«Սև երկուշաբթի Վրաստանում»․ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանի անդրանիկ նիստի մասին
25.11.2024 | 16:57
Ուկրաինայի զինված ուժերը ATACMS հրթիռներով հարվածել է Կուրսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանին
25.11.2024 | 16:50
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 16:42
ՀՀ-ն չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
25.11.2024 | 16:34
«Այդպես ավելի լավ է բոլորի համար». Պապուաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների բացակայության մասին
25.11.2024 | 16:23
Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը
25.11.2024 | 16:10
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի բյուջեն «ռազմականացված» է որակել
25.11.2024 | 15:59
Գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ․ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
25.11.2024 | 15:47
Կիպրոսը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին
Բոլորը

Գրիգոր Ջաբոտյանի (Krikor Jabotian) հեղինակած զգեստով Միշել Օբաման Vogue-ի ֆոտոշարքում է, Շերըն Սթոունը` Vanity Fair-ի շապիկին, Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Յասին՝ հանրային միջոցառումներին։ Լիբանանահայ դիզայների աշխատանքներում իրար են միանում մեղմ գույները, ասեղնագործ նախշերը, ծավալը, համաչափությունը, նուրբ բացվածքներն ու համեստ կտրվածքները, և շղարշում այս ամենը՝ նաև հայկական հետքով։

Ջաբոտյանն իր նորաձևության տունը հիմնել է, երբ ընդամենը 23 տարեկան էր։ Հիմա Krikor Jabotian բրենդն ընտանեկան բիզնես է, որտեղ ներգրավված են նաև դիզայների ծնողներն ու քույրը։ Նորաձևության տան հիմնումը դիզայներն իր կարիերայի գլխավոր իրադարձությունն ու ամենակարևոր կետն է համարում։

Factor.am-ի հետ զրույցում Ջաբոտյանը կիսվել է իր ստեղծագործական փիլիսոփայության, ժամանակակից նորաձևության և արաբական աշխարհի, ինքնավստահ կանանց և հայկական հետքի մասին։

Բոլորովին վերջերս՝ 2022-ի ամռանը թողարկվել է Ձեր նոր հարսանյաց հավաքածուն: Սովորաբար դիզայներներին հարցնում են՝ ինչի՞ց եք ոգեշնչվել հավաքածուն ստեղծելիս, բայց մենք գիտենք, որ Դուք սիրում եք փնտրել, ինչպես ասում եք՝ կլանել։ Ինչո՞վ է առանձնահատուկ այս՝ 2022-ի հարսանեկան հավաքածուն, ինչի՞ մասին է և ինչպիսի՞ հարսների համար է։  

-Chapter IX-ը ստեղծվել է՝ տարբեր կանանց կերպարներ պատկերացնելով։ Կարծում եմ՝ հարսանեկան հավաքածուները հաճախ ավելորդ են համարվում, և ցանկանում էի կոտրել նույնաոճ հարսանեկան զգեստի ընկալումը։ Այդ պատճառով ես նախատեսել էի ստեղծել բազմատեսակ հավաքածու, որը հաշվի կնստեր ինձ ոգեշնչած տարբեր կանանց հետ։

– Դուք ասում եք՝ «Նպատակս ինքս իմ ավելի լավ տարբերակը դառնալն է»։ Դուք նաև սոցիալական նախաձեռնություններով եք հանդես գալիս, ինչպես, օրինակ, “Flower of Glory”-ն է։ Ինչ եք կարծում՝ ինչպիսի՞ ազդեցություն պետք է ունենա ստեղծագործող մարդն իր միջավայրի վրա։ Եվ, եթե ընդունենք, որ Ձեր աշխատանքները ստեղծագործություններ են, ի՞նչ են փոխում դրանք այսօրվա նորաձևության աշխարհում։

-Ստեղծարարության դաշտում լինել՝ նշանակում է առանձնահատուկ տեսակետ առաջարկել աշխարհին, բաց լինել նոր գաղափարների առաջ, զարգացնել դրանք՝ մշտապես մարտահրավեր նետելով և ընդլայնելով ձեր լսարանի տեսլականը, պատկերացումները։

Կարևոր է մարդկանց զարմացնելը, երազել ստիպելն ու հարմարավետության գոտուց դուրս հանելը․ միշտ էլ աճելու և կանխակալ պատկերացումները փոխելու տեղ կա։ Ի վերջո, որ ոլորտում էլ լինեք՝ մարդասիրությունը, սոցիալական նախաձեռնություններում ներգրավված լինելը կարևոր է։

   

-Ձեր «Ախթամար» հավաքածուն հայկական մոտիվներով էր, այժմ նաև հարսանեկան հավաքածուի զգեստներից մեկի հոլովակն է Facebook-ում տարածվել՝ հայ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ։ Կուզեի իմանալ՝ ինչպե՞ս կայացվեց այդ որոշումը՝ զգեստն ուղեկցել հայկական երգով։ 

-Ես հասկացա, որ այդ երգն իմ ուզած տրամադրությունը փոխանցելու համար հարմար ընտրություն է։ Հայկական երաժշտությունն իմ ժառանգության ահռելի մասն է, և ես, բնականաբար, հակված եմ այն աշխարհի հետ կիսել։ Մշակութային բազմազանությունը մարդկությանն ավելի հարուստ ու դինամիկ է դարձնում, և նորաձևության աշխարհը պիտի լինի դրա արտացոլումը։

-Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր հավաքածուները ստեղծվում են մեծամասամբ արաբական աշխարհի համար։ Ինչ եք կարծում՝ ինչո՞վ է առանձնահատուկ աշխարհի այս կողմը։ Արդյո՞ք հագուստ ստեղծելիս կենտրոնանում եք լսարանի վրա։ 

-Իմ հավաքածուները ստեղծվում են բոլոր, բայց, հատկապես, արաբ կանանց համա։ Ես ծնվել, մեծացել, արմատներ եմ գցել հենց այս տարածաշրջանում։ Ես սերտորեն եմ կապված արաբական աշխարհի կանանց հետ, քանի որ հասկանում եմ նրանց հոգեբանությունը։ Իհարկե, ես կապվածություն ունեմ կուտյուրի արվեստը գնահատող բոլոր կանանց հետ, և ինձ համար պատիվ է նրանց վստահությունը։

 

Դուք նշում եք՝ «ինքնավստահությունը գեղեցիկ է»։ Ինչ եք կարծում՝ ժամանակակից կնոջն ինքնավստահ զգալու համար ի՞նչ է անհրաժեշտ։ 

-Ինքնավստահությունը ներքուստ է լինում, այն չեն կարող վերցնել կամ փոխանցել։ Այն արտացոլվում է կյանքի բոլոր ասպեկտներում։ Իհարկե, որպես դիզայներ՝ իմ աշխատանքը կանանց հասկանալն ու նրանց ինքնավստահությունն ավելացնելն է։

Սեպտեմբերը նորաձևության աշխարհի համար հատուկ ամիս է, այս սեպտեմբերին, առաջիկա ամիսներին ընդառաջ ի՞նչ պլաններ կան։

-Հաջորդ քայլս կլինի Chapter X-ը՝ որպես իմ երկամյա կուտյուրային աշխատանքի ներկայացման մաս․ սա կախված չէ նորաձևության տարվա օրացույցի հետ։ Հավաքածուն պատրաստ կլինի առաջիկա 6 ամիսների ընթացքում։

 

Անահիտ Հակոբյան