Պլանը գերակատարվել է․ Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայում մոբիլիզացիա չի լինի

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանրապետությունում մոբիլիզացիա չի իրականացվի, քանի որ Չեչնիան «պատերազմի ժամանակ «պլանը գերակատարել է», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կադիրովի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում 20,000 չեչեն է մասնակցել ռազմական գործողություններին, ուստի հանրապետությունը «254 տոկոսվ գերակատարել է պլանը»։ Նա չի նշել, թե ինչ պլանի մասին է խոսքը։

Կադիրովը նաև հայտնել է, որ երկրում կա «հազարավոր կամավորների ռեզերվ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գնալ պատերազմի»։

«Բնակիչները նույնիսկ չեն էլ կասկածել, որ նման հարցեր կարող են առաջանալ, իսկ մենք արդեն ամեն ինչ լուծել ենք»,- ասել է  Ռամզան Կադիրովը՝ կոչ անելով բնակչությանը հանգստություն պահպանել։

Նա նաև պատմել է, որ նախորդ օրը Գրոզնիում հակապատերազմական ցույց անցկացնելու փորձ կատարած մոտ 40 կանանց հարազատներն արդեն մոբիլիզացվել են և ուղարկվել Ուկրաինա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։

Էմմա Չոբանյան