Վերին Լարսի անցակետում կիլոմետրերի հասնող կուտակումներ են․ ռուսները սահմանը հատում են անգամ հեծանիվներով

Լուրեր

16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում մեքենաների հերթը ձգվում է ավելի քան վեց կիլոմետր․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։  Սահմանը ոտքով հատելու արգելքի պատճառով շատերն այն անցնում են անգամ հեծանիվներով։

«Մարդիկ ասում են, որ գիշերվա երկուսից կանգնել են ու միայն հիմա են կարողացել անցնել, ես առավոտյան իննից կանգնած էի ու ավելի արագ անցա»,- պատմում է Վորոնեժի բնակիչներից մեկը, որը հինգշաբթի ուշ երեկոյան հեծանիվով է անցել սահմանի անցակետը։  «Առայժմ բնակարան կվարձակալեմ, հետո կտեսնենք, իմ բախտը մի փոքր բերել է, որովհետև կարող եմ քիչ թե շատ հեռավար աշխատել»,- ասում է նա։

Սահմանը հատած ռուսները հիմնականում նախընտրում են չհրապարակել անունները, բայց  որպես Ռուսաստանից հեռանալու պատճառ նշում են հայտարարված մասնակի մոբիլիզացիան։ Վրաստան ժամանած երիտասարդ զույգի խոսքով՝ իրենք շատ արագ են որոշել հեռանալ Ռուսաստանից։

«Վերջերս այստեղ էինք՝ Վրաստանում՝ արձակուրդի, իսկ հիմա նորից վերադարձել ենք, ուստի՝ կշարունակենք ուսումնասիրել Վրաստանը։ Նախորդ անգամ սահմանը հատել ենք մոտ 1 ժամում, իսկ հիմա՝ մոտ 12 ժամում»,-  լրագրողի հետ զրույցում ասել է մի տղա, որը վախենում է ոչ միայն իր ազգանունը, այլև անունը հրապարակել։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուս սահմանապահները քիչ հարցեր են տվել և բոլորին հեշտությամբ բաց են թողել։