ԱՄՆ-ի մուտքով փլուզվեց թեզը, թե ՌԴ-ի այլընտրանքը Թուրքիան է. ՀՀ-ն անցում է կատարում Արևմուտք. Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:03
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
Բոլորը

Քաղաքագետ Սարո Սարոյանը Հարավային Կովկասում տեղի ունեցող ներկա պրոցեսները՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև պայքարը, գնահատում է իբրև տարածաշրջանի փոխանցման գործընթաց։ Նա Factor TV-ի տաղավարում այդ մասին ասել էր դեռ այն ժամանակ, երբ ինտենսիվացան ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան պրոցեսները՝ ՌԴ-ի դերի պասիվացմամբ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Նենսի Փելոսիի այցն արդյո՞ք այդ սցենարի մեջ տեղավորվում է, հատկապես, երբ նախագահ Բայդենի մերձավոր թիմակիցը ՀՀ-ի անունը թվարկում է Ուկրաինայի և Թայվանի կողքին՝ իբրև ժողովրդավարական պետություններ, որոնք հարձակման են ենթարկվել ավտորիտար ռեժիմների կողմից։

Factor TV-ին տված հարցազրույցում Սարո Սարոյանը կարծիք է հայտնում, որ Հայաստանն այլևս որևէ ճանապարհ չունի գնալու։ Ըստ նրա՝ սա 2020 թվականի հետևանքն է, և ուկրաինական պատերազմն ընդամենը եկավ փաստելու, որ անբեկանելի է ռազմավարական այդ ուղին։

«Աշխարհը, այնուամենայնիվ, մնում է որոշակի գոտիների բաժանված, և այստեղ կա՛մ պետք է մեր պետականությունը ոչնչացվեր ռուս-թուրքական ալյանսի կողմից, կա՛մ պետք է հայ ժողովուրդն այլ դիրքավորում ունենար և դեր ստանձներ։ 2020 թվականի պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորը չէ, և ՀՀ-ն, գտնվելով ՀԱՊԿ-ի և ռուսական ազդեցության գոտում, չի կարող իր անվտանգային խնդիրները լուծել որևէ կերպ։ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան տարիներ ի վեր ներկայացվում էր որպես թուրքական յաթաղանից հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորող գործիք, բայց այս ամենը սուտ էր, էլ ուր մնաց՝ արցախյան խնդրում ՌԴ-ն ի շահ հայ ժողովրդի լուծեր»,- ասում է Սարոյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ հայության շրջանում 2020-ի պատերազմից հետո սկսվեցին խմորումներ ՀՀ-ի արտաքին կողմնորոշումների հետ կապված, թե ինչ լուծումներ պետք է լինեն․ «Աշխարհում կան ազդեցության գոտիներ, և եթե դիտենք Հարավային Կովկասը, Վրաստանն արդեն անցում էր կատարել արևմտյան ազդեցության գոտի «Վարդերի հեղափոխությունից» հետո։ Ադրբեջանը թուրքական ազդեցության տակ է, և սին էին այն կարծիքները, թե ռուսական ազդեցության գոտում է։ Ռուսաստանը պետք է խնդիր դներ կա՛մ Հայաստանը, ընդհանուր Հարավային Կովկասով, իր ուղեծրում պահելու մասին, կա՛մ էլ փորձել այլ լուծումներ գտնել։ Մեր աչքի առաջ գալիս է ուկրաինական պատերազմը, մենք հասկանում ենք, որ այն Սև ծովում ամրանալու խնդիրն է լուծում։ Եվ Հարավային Կովկասում 2020-ի պատերազմը եկավ համոզելու, որ ռուսական ազդեցությունն այստեղից գնալու է, բայց թե ինչով է այն փոխարինվում, հարց էր դա»,- նշում է Սարոյանը։

ԱՄՆ-ի ակտիվացումը Հարավային Կովկասում, ըստ Սարո Սարոյանի, փլուզում է այն թեզը, որ ՌԴ-ի այլընտրանքը Հարավային Կովկասում Թուրքիան է, և ՀՀ-ի համար էլ ռուսական ազդեցության այլընտրանքը թուրքականն է․ «Այդ մեխանիզմն օգտագործում էին Հայաստանում գործող պրոռուսական ուժերը, որոնք խնդիր ունեն ամեն գնով այստեղ պահել ռուսական ադեցությունը և վախեցնել թուրքական սեգմենտով։ Բայց աշխարհն այդպես չէ, և մեր տարածաշրջանը շրջապատված է ոչ թե երկու, այլ առնվազն երեք տերությամբ՝ նաև Իրանով, որի միջամտությամբ են տապալվում ռուս-թուրքական գործընթացները։ Թուրքիա կամ Ռուսաստան երկընտրանք չի կարող լինել, քանի որ տարածաշրջանում առնվազն երեք ուժ կա, էլ չասած՝ Արևմուտքի և Չինաստանի միջամտությունը՝ որպես գլոբալ գերտերություններ»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը խնդիր ուներ Հարավային Կովկասում բարձրացնել Արևմուտքի դրոշակը, ինչը տեղի ունեցավ․ «Չմոռանանք, որ նույն օրը Էրդողանը հայտարարեց, թե Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը, նաև ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այցելեցին ԱՄՆ։ Սա ընդհանուր գործընթացի մաս է։ Մի բան է Փելոսիի պատվիրակության այցը, մեկ այլ՝ շատ ավելի խորքային պրոցես է, երբ ամերիկյան ողջ վարչակազմը լծված է դեպի արևմտյան ազդեցության գոտի Հայաստանի սահուն անցումն իրականություն դարձնելը։ Դրա սահուն անցումն իրականում անհնար է»։

2020-ի պատերազմից հետո մարդկային մտածողությունն է Հայաստանում փոխվել, երբ փլուզվեց Ռուսաստանի՝ որպես փրկչի մասին ունեցած պատկերացումը, որից հետո գալիս է քաղաքական դաշտի խնդիրը, որի մի զգալի մասը ռուսական ազդեցության դաշտում է։ Ըստ Սարոյանի՝ սա բարդացնում է գործընթացը։

«Մի կողմից՝ հանրությունը հասկացել է, որ ՌԴ-ն այլևս հին ՌԴ-ն չէ, և կեղծ թեզերը՝ հայության ուղեղները լվացող, այլևս չեն աշխատում, բայց դաշտը ռուսական գործակալաներով է լցված, որոնք մեռելից կառչած են մնում։ ՌԴ-ն այդ մեռելն է, որից կառչած են մնում, քանի որ իրենց դերն այդտեղ են տեսել՝ մտածել են, որ ցարն է որոշում ամեն ինչ, հիմա պարզվում է՝ ցարը մերկ է, բայց իրենք ստիպված են կառչում այդ մեռելից, որն իր հետ նրանց կտանի գերեզման։ Ընդհանուր առողջացման պրոցեսը շատ դժվար է ընթանում, և դա շատ ցավոտ ու վտանգավոր երևույթների կարող է բերել։ Հարավային Կովկասի տերը նա է, ով ՀՀ-ի տերն է, թե ում ազդեցության գոտում կլինի, և Թուրքիայի հետ ալյանսի մեջ գտնվող ՌԴ-ն խնդիր ունի պրոցեսը տապալելու»,- ասաց Սարո Սարոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան