Ուկրաինան Մեդվեդչուկին և 55 ռուս գերիների փոխանակել է իր ավելի քան 200 ռազմագերիների հետ, այդ թվում՝ «Ազովստալի» 5 հրամանատարների

Լուրեր

04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր գերիների ամենամեծ փոխանակման մասին, գրում BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիևին հաջողվել է վերադարձնել ուկրաինացի 215 զինվորականի, այդ թվում՝ «Ազովստալ»-ի ավելի քան 100 պաշտպանի։ Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկիի խոսքով՝ 200 գերու վերադարձի դիմաց Ռուսաստանը ստացել է քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, որին Կիևը մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Մարիուպոլի պաշտպաններից հինգ բարձրաստիճան սպաներ փոխանակվել են 55 ռուս ռազմագերիների հետ։ Ռուսաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս փոխանակումը։

Գերիների փոխանակման պայմանավորվածությունը, որում ներգրավված են եղել մի քանի պետություններ, մինչև վերջ գաղտնի է պահվել։ Ուկրաինայի իշխանություններն այն հաստատել են կեսգիշերն անց, երբ ազգային հեռուստամարաթոնի ընթացքում հանդես են եկել նախագահ Վլադիմիր Զելենսկին ու նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Մասնավորապես, Երմակը հայտնել է, որ Կիևին հաջողվել է պայմանավորվել 215 ուկրաինացի զինվորականի փոխանակման մասին։ Նրանցից 108-ն ուկրաինական ազգային «Ազով» գնդի մարտիկներն են, որոնք պաշտպանել են Մարիուպոլն ու  «Ազովստալ» գործարանը։

Երմակի խոսքով՝ 200 ուկրաինացի զինվորականներին հաջողվել է փոխանակել մեկ մարդու՝ Վիկտոր Մեդվեդչուկի փոխարեն։ Նա վերջին տարիներին ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության ղեկավարներից էր։ 2021 թվականին Մեդվեդչուկին մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության հոդվածով։

Զելենսկին էլ պատմել է Մարիուպոլի պաշտպաններից 5 սպաների փոխանակման վրա։ Նրանց թվում են «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպեկոն, 36-րդ առանձին ծովային բրիգադի հրամանատար Սերգեյ Վոլինսկին, ազովցիներ Սվյատոսլավ Պալամարն ու Օլեգ Խոմենկոն, 1-ին առանձին ծովային գումարտակի հրամանատար Եվգենի Բովան։ Նրանց վերադարձնելու համար Ուկրաինան Ռուսաստանին 55 ռազմագերի է փոխանցել։

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հրամատարների փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։ Գործարքի պայմաններով՝ նրանք մինչև պատերազմի վերջը մնալու են Թուրքիայում «լիարժեք անվտանգության մեջ, հարմարավետ պայմաններում» և Էրդողանի անձնական հովանու ներքո։

Բացի այդ, փոխանակման շրջանակում ազատ են արձակվել օտարերկրյա պետությունների 10 քաղաքացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի։ Այս մասին հնարավոր է եղել պայմանավորվել Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ, որտեղ էլ այժմ գտնվում են ազատ արձակված գերիները։

Էմմա Չոբանյան