Բորելը նամակ է հղել Թուրքիային՝ զգուշացնելով Հունաստանի հետ լարվածությունը սրող քայլեր չձեռնարկել

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը նամակ է գրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին՝ նշելով, որ «Թուրքիան հակառակ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում» Հունաստանի հետ ճգնաժամի ապաէսկալացման հարցում։ Այն մասին հունական Kathimerini-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։

Հաղորդվում է, որ Բորելը նամակում նշել է, որ «հունական տարածքի վրայով թռիչքները, հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի անսակարկելի ինքնիշխանությունը, ինչպես նաև Հունաստանի և հույն ժողովրդի դեմ թշնամական հռետորաբանության սրումը, շարժվում են ապաէսկալացիային հակառակ ուղղությամբ»։

Բորելի նամակը ուղարկվել է Չավուշօղլուի այն մեկնաբանություններից հետո, թե «Հունաստանն է պատասխանատու ճգնաժամի համար»։

«Թուրքիայի տեսանելիությունն ու հաջողությունները միջազգային ասպարեզում խելագարության են հասցնում Հունաստանին: Այդ իսկ պատճառով Հունաստանը նույնպես ցանկանում է սադրել Թուրքիային»,- սեպտեմբերի 14-ին ասել էր Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթենքին մեղադրել էր Էգեյան ծովի կղզիներն «օկուպացնելու» մեջ՝ ասելով, որ Թուրքիան պատրաստ է «անելու այն, ինչ անհրաժեշտ է»։ Նա նաև սպառնացել էր Հունաստանին՝ նշելով, որ «ցանկացած գիշեր կարող են այցելել թուրքական զորքերը»։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահի խոսքերը համարել էր «անընդունելի» և նշել, որ Էրդողանը գալիք ընտրություններից առաջ օգտագործում է «ազգայնականությունը» և «լարվածության աճը»։

Էմմա Չոբանյան