Թույլ չե՛նք տա խլել ՀՀ-ի անկախությունը, արյունով ենք նվաճել. Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, Դուք խորհրդային ռեժիմի դեմ անկախական շարժման խորհրդանիշերից եք, մարդ, որը չի խնայել ոչինչ, չի խնայել իր ազատությունը, որը հայտնվելով ռուսական բանտերում՝ անկախական գաղափարներն է տարածել, ինչը, ի վերջո, պսակվել է հաջողությամբ։ Այս 31 տարվա ընթացքում, երևի, ամենադժվար օրերն ենք ապրում, անվտանգային սպառնալիքները բավական խորքային են։ Ինչպե՞ս կարող ենք այս ճգնաժամից դուրս գալ։

-Մենք արդեն դուրս ենք եկել ճգնաժամից․․․ Այսօր, ի դեպ, շատ հետաքրքիր է՝ կա ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը, որը, կարծում եմ, ոչ թե շնորհավորական էր, այլ ափսոսանքի մասին էր, և գրված էր, որ Ռուսաստանի նախագահը խաղաղություն է մաղթում հայ ժողովրդին և Հայաստանին ու շուտափույթ վերադարձ ինտեգրացիոն ծրագրեր, աշխուժություն։ Այսինքն՝ այստեղ կար ափսոսանք, Ռուսաստանն ափսոսանք հայտնեց, որ մենք ավելի քան 30 տարի է՝ իր վասալը չենք, իր գաղութը չենք։ Բայց երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, գիտեք՝ գլխավոր դրույթներից մեկը ո՞րն էր ապահովության, ինչո՞ւ էին թույլ տալիս, որ մենք այդքան աշխուժորեն օգտվենք «պերեստրոյկայից և գլասնոստից», որովհետև ասում էին՝ «куда денутся?»: Այս քանի օրը նույնպես ասում էին՝ «куда денетесь?», և հանկարծ մեկը եկավ՝ շատ ազդեցիկ մի տիկին, և ասաց՝ welcome՝ համեցե՛ք։ Ա՛յ դա է այդ շնորհավորանքի ափսոսանքի պատճառը, որ մի տեղից մեզ ասացին՝ բարի գալուստ, մենք ձեզ սպասում ենք, մենք ձեր դաշնակիցն ենք, դուք եք մեր դաշնակիցը։

-Ամերիկյան կողմից էլ տեսնենք՝ ինչ են ասում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասում է՝ «ԱՄՆ-ը կշարունակի աջակից լինել ՀՀ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, և ԱՄՆ-ը հանձնառու է՝ աշխատել խաղաղ կարգավորման խթանման շուրջ»։ Ի՞նչ տարբերություն եք նկատում Պուտինի և Բլինքենի հայտարարություններում։ Կարծես գաղափարական մոտեցումներ են Հայաստանի անկախության հետ կապված։

-Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակամարտության մեջ են։ Մի կողմից՝ անազատությունը, անարդարությունը, խտրականությունն են, իրենք այդպես հայտարարում են։ Այդ բռնապետության, հետադիմության խորհրդանշանը մեկն է՝ ինքը 25, 30 տարի է՝ երբ է ընտրվել, նշանակվել երկրի ղեկավար, չի կարողանում հեռանալ։ Այդ մարդը խորհրդանշում է նաև հետադիմությունը։ Իսկ մյուս կողմից՝ մարդիկ հայտարարում են, ասում են՝ մեր նպատակը դա է, ձեր ազատությունը մեր ազատությունն է։ Բլինքենի հայտարարությունն ասում է, որ եթե մենք ձեզ չպաշտպանենք՝ որպես դաշնակիցների, ժողովրդավարության դրոշը բարձրացրած ժողովրդի, պետության, մենք թերարժեքություն կզգանք, թերացած կլինենք մեր գործի մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան