Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալը: