Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Եվրոպացի բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել նոյեմբերի 18-22-ը Բրյուսելում անցկացվող Ջրածնի եվրոպական շաբաթվա ընթացքում՝ դատապարտելով Եվրամիության կողմից աջակցվող կանաչ ջրածնի նախագծերը, որոնք, ըստ նրանց,  նպաստել են Ադրբեջանի օկուպացիային և հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին:

Բողոքի ակցիայի տեսանյութը տարածվել է համացանցում։

«Ես զզվել եմ «կանաչ լվացված» (greenwashed) էթնիկ զտումներից: Ես զզվել եմ եվրոպական բանկերից, որոնք ֆինանսավորում են Ադրբեջանի կողմից հայկական հողերի օկուպացիան կանաչ ջրածնի քողի տակ: Տոնակատարություն COP-ում, մինչդեռ 100,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Կանաչ ջրածին, ի՞նչ գնով: Դուք լվանում եք ցեղասպանությունը։ Դադարեցրե՛ք կանաչ գաղութատիրությունը»,- հայտարարել են ցուցարարները, մինչ անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել տարածքից։

Նրանք նաև հայտարարել են, որ այդ խնդիրը կա նաև Նամիբիայում, Պաղեստինում, միաժամանակ, քննադատել Եվրոպայի կողմից աջակցվող նախագծերը հողերի յուրացման, ռեսուրսների շահագործման և մարդու իրավունքների խախտումների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի