Ֆրանկ Փալոնեն և Նենսի Փելոսին քննարկել են ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀՀ քայլերը

Լուրեր

27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն Twitter-ում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ու Կոնգրեսի այլ անդամների հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի։

«Մենք քննարկել են մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումները Ադրբեջանի կողմից, և ՄԱԿ-ի միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ջանքերը»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը։

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մանրամասներ է հայտնել հանդիպումից։
Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսում հանդիպում է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունի և հանձնախմբի այլ անդամների հետ։
Եղիշե Կիրակոսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Խոսվել է նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինծառայողների կողմից կատաված պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչությանը թիրախավորելու և հայ ռազմագերիների՝ ապօրինաբար Ադրբեջանում պահվելու մասին:
Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել նաև Ադրբեջանում տիրող համակարգային բնույթ կրող հակահայկական ատելության և ռասայական խտրականության մթնոլորտի մասին, ինչպես նաև հայտնել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումների շարունակական խախտումների, այդ թվում Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերզամական հանցագործությունների, Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված հայ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանված անձանց մարմինների խեղումների բազում այլ պատերազմական հանցագործությունների մասին։
Եղիշե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսականներին Հայաստանին ու Արցախին շարունակաբար ցուցաբերված աջակցության համար։

Տաթև Ֆռանգյան