Կանայք այրում են հիջաբներն ու կտրում մազերը․ Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Արդեն մի քանի օր է Իրանում զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում, գրում է IranWire-ը։ Դրանք սկիզբ են առել ոստիկանական բաժանմունք տեղափոխված 22-ամյա Մախշա Ամինիի մահվան լուրը տարածվելուց հետո։ Աղջկան բերման էին ենթարկել հիջաբը սխալ կրելու համար։ Ցուցարարները բողոքում են ոչ միայն ընդդեմ ոստիկանական բռնությունների, այլև «սխալ» արտաքինի համար կանանց բերման ենթարկելու հնարավորության։

Ամինիի հայրենի քաղաքում՝ Սակկեզայում, հուղարկավորության օրը՝ սեպտեմբերի 17-ին, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց։

Ի նշան բողոքի՝ կանայք հանել են իրենց գլխաշորերը, այրել դրանք։

22-ամյա Մախշա Ամինին Իրանական Քրդստանից Թեհրան էր եկել հարազատներին տեսակցելու։ Սեպտեմբերի 13-ին, երբ աղջիկը եղբոր՝ Քիարաշի հետ դուրս է եկել մետրոյի գնացքից, նրան բերման են ենթարկել ոստիկանություն՝ հիջաբը «սխալ» կրելու համար։ Եղբորը խոստացել են, որ Մախշային «վերակրթելուց» հետո ազատ կարձակեն, սակայն նա որոշել է նրանց հետևից գնալ ոստիկանություն։ Այնտեղ նա տեսել է կալանավորված աղջիկների մի քանի տասնյակ հարազատներին։ Նրանք սկսել են թակել ոստիկանական բաժանմունքի դռները, բայց նրանց մահակներով ցրել են։ Ավելի ուշ կանայք սկսել են դուրս վազել այնտեղից՝ բղավելով, որ ինչ-որ մեկին սպանել են։ Ինչպես պարզվել է, Ամինին  գլխի վնասվածք է ստացել ոստիկանական բռնությունների հետևանքով և մահացել հիվանդանոցում։

Բողոքի ցույցերը երկրում շարունակվում են. Արևմտյան Ադրբեջանի և Քրդստանի նահանգների որոշ քաղաքներում համընդհանուր գործադուլ են հայտարարել։ Միաժամանակ ուժայինները դաժանորեն ճնշում են բողոքի ցույցերը։ Նրանք ցուցարարների դեմ օգտագործում են ոչ միայն հատուկ տեխնիկա, այլև մարտական զենք։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։

Տաթև Ֆռանգյան