Վրաստանը հերթական անգամ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ է առաջարկել

Լուրեր

04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
Բոլորը

Վրաստանը նախկինի նման պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար, որոնց սահմաններին անցյալ շաբաթ իրավիճակը սրվել էր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ Թբիլիսին որպես բանակցությունների հարթակ առաջարկելով, գրում է ՏԱՍՍ-ը։

Դարչիաշվիլին Նյու Յորքում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, որը նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում։

«Վրաստանը միշտ պատրաստ է եղել հարավային հարևաններին առաջարկել Թբիլիսին որպես վայր, որտեղ նրանք կկարողանային երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այս առումով մեր երկրի առաջարկը կրկին ուժի մեջ է։ Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավված լինի գործընթացում՝ որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է Դարչիաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն այս առումով նախապայմաններ չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ Վրաց նախարարը հիշեցրել է, որ Ղարիբաշվիլիի ջանքերով 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստան է տեղափոխել 15 զինվորականի, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ։ Վրաստանի միջնորդության մեկ այլ օրինակ էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումն է, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում։

Տաթև Ֆռանգյան