Ադրբեջանում ձերբակալել են հակապատերազմական կոչեր հնչեցնող ակտիվիստին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ոստիկանները ձերբակալել են նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանն ու Հայաստանի դեմ նոր պատերազմի սանձազերծմանը դեմ արտահայվող ակտիվիստներից մեկին։ Ադրբեջանական անկախ լրատվականների ու ակտիվիստների փոխանցմամբ՝ Demokratiya1918 (D18) շարժման նախագահ Ահմադ Մամադլին փողոցում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։

Մամադլին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող հասարակական գործիչներից է։ Մասնավորապես, նա իր թվիթերյան էջում գրել էր, որ Իլհամ Ալիևը պատասխան է տալու իր բոլոր հանցագործությունների համար։

«Մի օր Իլհամ Ալիևը միջազգային դատարանների առաջ պատասխան է տալու իր կողմից կատարված բոլոր հանցագործությունների համար՝ ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլև հայ ժողովրդի դեմ։ Ժողովրդավար Ադրբեջանի առաջին խնդիրը լինելու է բոլոր նրանց պատժելը, որոնք ժողովուրդների միջև թշնամանք են սերմանում»,- գրել էր Մամադլին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները համացանցային արշավ են սկսել բոլոր այն գործիչների դեմ, որոնք դեմ են արտահայտվել Բաքվի վերջին ագրեսիային։ Մասնավորապես, իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության ակտիվիստները համացանցում #xainitanı՝ «ճանաչեք դավաճաններին» հեշթեգն են տարածում՝ ընդդիմադիրների, բլոգերների, ակտիվիստների լուսանկարներով, որոնք դեմ են արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմական ագրեսիային, կասկածի տակ դրել ադրբեջանական գործողությունների նպատակահարմարությունը ու դեմ են արտահայտվել պատերազմին։ Բացի այդ, նրանց հասցեին նաև սպառնալիքներ են տարածվում։

Էմմա Չոբանյան