ՀԱՊԿ առաքելությունը մեկնել է Հայաստանից, սակայն ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին որևէ արձանագրում չի արել

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Հայաստան ժամանակ ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը երեկ մեկնել է Հայաստանից։ Սակայն ռազմական դաշինքը, որի կազմում է նաև ՀՀ-ն, և որին ռազմական օգնություն տրամադրելու համար դիմել էր Հայաստանը, այցից հետո այդպես էլ որևէ կերպ չի արձանագրել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման փաստն ու ՀՀ-ին ռազմական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։

Այցի վերաբերյալ ՀԱՊԿ պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որում ասվում է, որ կայացել է «մտքերի կառուցողական փոխանակում»։

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում կայացել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջնային խմբի աշխատանքների արդյունքներով հանդիպում։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում էր խումբը, տեղեկացրել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքները՝ հիմնական եզրակացությունների ու համապատասխան միջոցների առաջարկների վերաբերյալ։ Կայացել է մտքերի կառուցողական փոխանակում։ Առաջատար խմբի կողմից մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը, որն առաջացել է։ Հանդիպումից հետո խումբը մեկնել է Մոսկվա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան