ՌԴ-ն ակնարկել է, թե ՇՀԿ-ին միանալու համար Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ասոցիացիային անդամակցելու Թուրքիայի հայտը կքննարկի՝ այն ստանալուն պես։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ բանագնաց, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Բախտիեր Խակիմովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խակիմովը նշել է, որ Թուրքիան վաղուց է մասնակցում ՇՀԿ-ի աշխատանքներին՝ որպես երկխոսության գործընկեր, ներգրավված է մրցակցային գործնական գործունեության մեջ։

«Եթե դիմում ստացվի, այն ուշադրությամբ կքննարկվի, այս պահին դիմում չկա։ Մենք ունենք նոր անդամների ընդունման կանոնակարգեր, որոնք նախատեսում են մի շարք չափանիշներ։ Դրանց թվում է Եվրասիական տարածաշրջանին պատկանելությունը, ակտիվ դիվանագիտական և առևտրատնտեսական, մշակութային կապերը ՇՀԿ-ի անդամ երկրների հետ, հակամարտությունների բացակայությունը՝ ինչպես ՇՀԿ անդամների հետ, այնպես էլ արտաքին հակամարտություններում չներգրավումը, ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաև ՇՀԿ անդամների դեմ ուղղված  գործողություններում կամ թշնամական դաշինքներին չմասնակցելը»,- ասել է ՌԴ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը Ռուսաստանին հայտարարել է ոչ միայն հակառակորդ, այլև թիվ մեկ թշնամի։

Ռուս պաշտոնյան նշել է, որ Թուրքիային և ՇՀԿ-ինկապող դրական կողմերից զատ՝ կան գործոններ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվելու են։

Էմմա Չոբանյան