Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով դասապրոցեսը դադարեցրած դպրոցներն այսօրվանից կվերսկսեն աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը: «Ռազմական գործողությունների հետևանքով կրթության իրավունքի ոտնահարումը, ստեղծված պայմաններում կրթական գործընթացների կազմակերպումը» թեմայով ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ  նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Խոսքը թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական հաստատությունների մասին է:

«Նշված երեք մարզում նախադպրոցական հաստատություն հաճախող ավելի քան 6 հազար երեխա ևս զրկվել է կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Նախորդ ամբողջ շաբաթն այս բնակավայրերում արձակուրդ է եղել: Այսինքն՝ չեն գործել ուսումնական հաստատությունները: Հետագայում բաց թողնված դասերը կլրացվեն: Կապի մեջ լինելով մարզային մեր գործընկերների հետ՝ ասեմ, որ ունենք որոշում և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այն դպրոցներում, որտեղ կա անվտանգության ապահովման տեսանկյունից հնարավորություն, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով: Մյուս բնակավայրերում գործընթացը կկազմակերպվի հեռավար:

Փոխնախարարի խոսքով՝ Գեղարքունիքում հեռավար կրթությունը կվերսկսվի 12 դպրոցում, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանում են,  Վայոց ձորում՝ 3 դպրոցում, Սյունիքի մարզում՝ 112 դպրոցում: Այստեղ միայն 5 դպրոցում առկա ուսուցումը կվերականգնվի: Նախարարի տեղակալը նշեց, որ իրավիճակի զարգացումն հաշվի առնելով՝ յուրաքանչյուր օր նոր որոշումներ կկայացվեն:

«Դպրոցները կուտակել են հեռավար ուսուցման մեծ փորձառություն, ցավոք ոչ միայն քովիդի համավարակի պայմաններում: 2020 թվականի աշնանը պատերազմի ժամանակ առաջին օրերից սահմանամերձ համայնքներում անցում էինք կատարել հեռավար ուսուցման, ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներ: Կարծում ենք, որ դպրոցների՝ հեռավար կրթություն կազմակերպելու կարողությունները բավարար են»,- նշեց Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։