Վերջին երկու ամսում ՀՀԿ շարքերը լքելու համար դիմել է 500, միանալու համար՝ 50 անձ

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո, նախկին իշխանությունների հայրենի կուսակցությունից արտահոսք է սկսվել։ Այլևս ընդդիմադիր ՀՀԿ-ի շարքերը վերջին երկու ամսում լքելու համար դիմողների թիվը շուրջ 500 է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Տվյալներն ամփոփվում են, բայց դուրս գալու դիմումները քիչ են գրել, այն ինչը մամուլում շրջանառվում է հեռու է իրականությունից։ Հստակ թիվը մոտ օրերս կհրապարակենք, մոտ 500 է, բայց դա դեռ վերջնական չէ։ Այս պահին տարածքայիններից արձանագրված է 500-ից մի փոքր ավել ՀՀԿ անդամակցությունից հրաժարվելու համար դիմումներ»,- ասաց նա:

Թադևոսյանը հավաստիացրեց, որ կուսակցության շարքերը ոչ միայն լքում են, այլ նաև միանում ՀՀԿ-ին․ «Տասնյակներով միացողներ եղել են և հիմա դա էլ ենք ճշտում, նորմալ պրոցես է գնում, անդամագրվողների թիվը 50-ից ավելի է։ Չեմ կարծում, որ ինչ-որ արտառոց բան կա, թե՛ անդամագրվելու, թե՛ հրաժարվելու մասով»։