Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում ավարտված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և 12:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Արսենը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել:

Սփոփիչ գոտեմարտում էլ Հարությունյանն ուժերն է չափել Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր, Ալբանիայի ներկայացուցիչ Իսլամ Դուդաևի հետ և 12:11 հաշվով կամային հաղթանակ տարել:

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Թիմն ԱԱ-ում հանդես է եկել Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ և 1 բրոնզե մեդալ նվաճել:

Ազատ ոճային ըմբիշներից մեդալ նվաճելուն մոտ են եղել նաև Արման Անդրեասյանն ու Վազգեն Թևանյանը: 70 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը մրցել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ և պարտություն կրել։

Վազգեն Թևանյանն էլ առաջին սփոփիչ գոտեմարտում աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին հաղթելուց հետո երկրորդ սփոփիչում 6:7 հաշվով զիջել է Հնդկաստանի ներկայացուցիչ Բաջրանգ Բաջրանգին և լքել պայքարը:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել էր 1 ոսկե և 1 բրոնզե մեդալներով: Աշխարհի չեմպիոնի կոչումը 4-րդ անգամ նվաճել էր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը»,- ասված է հաղորդագրությունում։