Ասում են` ռուսը որ գնաց, դո՞ւք եք պահելու սահմանը. այդքան ստրկամիտ մի´ եղեք. Գագիկ Գինոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Ազգային գերակա շահը պետք է լինի հայի կռվանը: Ասում են` ռուսը որ գնաց, դու՞ք եք պահելու սահմանը. այդքան ստրկամիտ մի´ եղեք, ոչ ոք մեզ չի պահելու, իսկ ով էլ կանգնի մեր կողքին, կկանգնի այն ժամանակ, երբ մեր ճակատագրին տեր կանգնելու վճռականություն կունենանք: Քանի դեռ պետք է ծնկաչոք աղերսենք, որ մեզ պահեն, ավելի են ցած նետելու»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` անդրադառնալով Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

Հարցին, որ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեր դաշնակիցը, այդ դեպքում ինչու ենք մենք միայնակ, Գագիկ Գինոսյանը պատասխանում է. «Վարդենիսից Արտանիշ, Վերին Շորժայից մինչև Գորիս և Կապան ոչ մի տեղ ռուսական հետք չենք տեսնում. երբ սկսում ենք աղերսել, որ մեզ պահեն, հետևանքը սա է: Ու՞ր է մեր դաշնակիցը, ինչու՞ է ռուսական ռազմաբազան անտերության մատնված, չտեսանք, որ որևէ տեղ ռուսական զորքը որևէ հարձակում կասեցներ»:

Անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին` Գագիկ Գինոսյանը շեշտում է` հերյուրանք տարածելուց զատ ո´չ իշխանությունից, ո´չ ընդդիմությունից գաղափարական որևէ ելույթ չի լսել և ավելացնում, որ «ինքնիշխանություն» բառը մեր չորս ղեկավարներից որևէ մեկից չի լսել: Մեր զրուցակիցը խոսում է Հայաստանի համար վճռորոշ այս պահին մտավորականության դերի մասին. «Ունենք մտավորականների պակաս, որոնք գործողության դիմելու վճռականություն կունենան: Մտավորականության առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ իրար հանդեպ «թարախ շնչող» իշխանական և ընդդիմադիր թևերի մեջտեղում կա ազգ: Մտավորականությունը պետք է գտնի կենտրոնաձիգ գաղափար և դրա շուրջ համախմբի հասարակությանը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան