«ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան». բողոքի ակցիա Երևանում

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մայրաքաղաքի փողոցներով բողոքի երթ է անցկացվել «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են արտահայտել, որ ՀԱՊԿ-ը միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան, իսկ բախումների ժամանակ չի ցուցաբերել ռազմական օգնություն Հայաստանին՝ պաշտպանելու հիմնադիր անդամ պետության տարածքային ամբողջականությունը։ Նրանք համարում են, որ կազմակերպությունն այլևս ժամանակավրեպ, անօգուտ և վնասակար է Հայաստանի Հանրապետության համար։

«Միջազգային հանրությունը սատար է կանգնել Հայաստանի Հանրապետությանը, և միաժամանակ փաստում ենք, որ Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, և այդ կազմակերպության անդամ երկրները, գրավել են չեզոք կամ հակադիր դիրք՝ ուղղակի և անուղղակի կերպով վնասելով Հայաստանին:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածը հայտարարում ենք, որ խախտված է։ Այս հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։ Հայաստանի պարագայում օրերս տեսանք, որ որևէ գործողություն կառույցը չի իրականացրել»,- իր խոսքում նշեց ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանը։

Նա շեշտեց՝ կազմակերպության և կազմակերպության անդամների որդեգրած դիրքորոշումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային խաղաղության նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի կարևորագույն կետի խախտումը հիմք են տալիս պահանջել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից դուրս գալ ՀԱՊԿ-ից օր առաջ և առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած բոլոր երկրների հետ։

Ակցիայի մասնակիցները շրջեցին Երևանի կենտրոնական փողոցներով և վանկարկումներով քաղաքացիների ուշադրությունը հրավիրեցին ՀԱՊԿ-ի որդեգրած քաղաքականությանը։

Ռոզա Վարդանյան