Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները, մաղթում եմ ձեզ, որ այդ գործում հաջողեք՝ որպես իրավագիտակից և հպարտ քաղաքացիներ. ԿԳ նախարարի ուղերձը

Լուրեր

13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
Բոլորը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմել է օրվա շահառուներին՝ շրջանավարտներին, մաղթելով ուրախ և անփորձանք օր: Նաև ԿԳՆ կայքում տեղադրվել է նախարարի շնորհավորական ուղերձը, որ ներկայացնում ենք ստորև.

Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ: 

Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության նոր փուլն է սկսում հիմա՝ հարստացած նոր լիցքերով և փոփոխությունների մեծ սպասումով: 

Մասնագիտության և զբաղմունքների ընտրությունը, անկասկած, ձեր կյանքի կարևոր որոշումներից է լինելու: Ցանկանում եմ, որ տարիներ անց էլ գոհ լինեք կատարած ընտրությամբ, ձեր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնենք արդար հասարակության կայացմանը:

Սակայն այս պահին, մասնագիտությունից էլ առավել, ես կարևորում եմ լավ քաղաքացի լինելու և դառնալու ճանապարհը: Դպրոցի խնդիրը միայն գիտելիք փոխանցելը չէ: Լավն է այն կրթությունը, որ պատրաստում է զարգացած, քննադատական մտածողությամբ, սեփական իրավունքները գիտակցող և դրանք պաշտպանող քաղաքացիներ: 

Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները: Մաղթում եմ ձեզ, որ այդ գործում հաջողեք՝ որպես իրավագիտակից և հպարտ քաղաքացիներ: