Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ. ՀՀ նախագահ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի առթիվ: Նախագահի խոսքով՝ առաջին հանրապետության շնորհիվ վերականգնվեց մեր կորսված և հարյուրավոր տարիներով սպասված պետականությունը, միաժամանակ, այն հիմք հանդիսացավ Հայաստանի հաջորդ հանրապետության համար: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, շատ դժվար էր լինելու Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր հերթին դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը: «Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել գաղափարների երեք ընդհանրացված խմբի վրա, որոնք յուրովի են բնորոշում օրվա խորհուրդը:

Առաջին պայմանական խումբը նախագահն անվանել է «Մեր տունը», նրա մեջ ներառելով հայրենիքը, մեր տուն հայրենին, մեր մեծ հայրենիքը, որը կորցրել ենք: «Մեր տուն» ասելով` ես հասկանում եմ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի,-ասաց Նախագահը,-«Մեր տուն» ասելով հասկանում եմ մեր ողջ հարստությունը, այդ թվում և՝ բնական ռեսուրսները, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ես հասկանում եմ մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, մեր քաղաքացուն, ՀՀ Սահմանադրությունը, կառավարությունը, Ազգային ժողովը և բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն են բերում պետականության կառուցմանը»:

Գաղափարների երկրորդ խումբը Հանրապետության Նախագահը պայմանականորեն կոչել է «Մեր անվտանգությունը», որը սահմանին կանգնած մեր զինվորն է, այն զորավարը, որն առաջնորդելու է այդ զինվորին: «Մեր անվտանգությունը» նախ և առաջ Արցախի Հանրապետության անվտանգությունն է և Արցախի հարցի արդար լուծումը: «Մեր անվտանգությունը» պետական ծառայության այն բոլոր մարմիններն են, որոնք ըստ Սահմանադրության պետք է ապահովեն մեր բնականոն կյանքը: Անվտանգության գաղափարի մեջ Արմեն Սարգսյանը կարևորել է այն տնտեսությունը, որը պետք է ապահովի երկրի ապագան և զարգացումը: Այն բոլոր գաղափարները և գործիքները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության միջազգային անվտանգությանը և միջազգային կեցությանն ազգերի միասնական ընտանիքում, նույնպես ներառված են «Մեր անվտանգությունը» գաղափարի մեջ:

Պայմանական երրորդ խումբը, երկրի ղեկավարի խոսքով, «Մեր անցյալը, այսօրը և ապագան» անվանումն ունի:«Այս խումբը մեր մշակույթն է, գիտությունը և կրթությունը,-նշել է Նախագահը,-Մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, բայց կարողացել ենք գոյատևել, որովհետև եղել ենք հայ ոչ միայն ծագումով, այլ նաև ոգով, որովհետև հավատացել ենք Աստծուն, որովհետև հավատացել ենք, որ ունենք երկիր և մեր տունը, որովհետև հավատացել ենք, որ այն մերն է, և մեկ օր պետք է վերադառնանք այդ տունը: Որովհետև հավատացել ենք, որ մեր անվտանգությունը կարևոր է, և եթե մենք այն չապահովենք, ապա կունենանք երկրորդ եղեռն»: Նախագահը մեր պետության, երկրի, հավատքի, երազանքի կողքին կարևորել է լավ կրթությունը և մշակույթը, որը մեր ինքնության մեծ մասն է կազմում:

Շնորհակալություն հայտնելով Պողոսյան ընտանիքին և անձամբ պարոն Ալբերտ Պողոսյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մրցութային հանձնաժողովների անդամներին՝ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և հաջողություն մաղթել: