Ադրբեջանը ևս 10 ք/կմ է օկուպացրել ՀՀ տարածքից․ ինչպե՞ս կանխել նոր լայնածավալ պատերազմը, դուրս շպրտել թշնամուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 15:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է․ «Ժամը 13։00-ից սկսած Սոթքից Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ»։

Վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը. «Հատկանշական է, որ հարվածներ են սկսել հասցվել ռազմական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին»։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց 105 զոհի մասին։ Բրյուսելում Փաշինյան-Ալիև բանակցություններում պահպանվել են հիմնական տարակարծությունները։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից ներկայացրեց այն լրջագույն խնդիրները, որոնք այս պահին անլուծելի են թվում Ադրբեջանի հետ․ Բաքուն պահանջում է պայմանագրի կնքում բացառապես իր 5 կետերի հիման վրա, պահանջում է ԼՂ-ն ճանաչել իր կազմում, բայց ՀՀ իշխանությունը հրաժարվում է դա անել։ Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ-ի հետ խոսել ԼՂ-ից՝ ասելով, որ լավագույն դեպքում կխոսի ԼՂ-ի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Ալիևը պահանջում է միջանցք։ Բրյուսելի հանդիպումից ևս մեկ դրվագ՝ Ադրբեջանը միանշանակ չի արձագանքում ՀՀ-ի հարցին՝ Ադրբեջանը տարածքային ամբողջականություն ասելով՝ հասկանո՞ւմ է, արդյոք, 2021-ի մայիսի 12-ին և 90-ականներին ՀՀ-ից օկուպացրած տարածքները։ Փաշինյանը հիշեցրեց Ալիևի բարձրաձայն տարածքային հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ՝ Նռնաձորից սկսած մինչև Սյունիք և Երևանով ավարտված։ Իսկ դեմարկացիայի տակ Ադրբեջանը հասկանում է որոշ այլ տարածանքեր։ Փաստացի դիվանագիտության ձախողումը բերել է ռազմական գործողությունների։

Արդյո՞ք սա պարտադրված ելք էր, թե՞ կարող էր խաղաղ լուծում լինել։ Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը,  քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտական ծրագրերի համակարգող Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։