Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը, և որ կառույցի բարձրագույն ատյանում գալիք նախագահությունը Հայաստանի արտաքին քաղաքականութան գլխավոր առաջնահերթություններից է։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման ընթացքը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած ընդլայնված կազմով խորհրդակցության արդյունքները՝ շեշտելով, որ գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ուժերը։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև գագաթաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։