Ուկրաինական բանակը Խերսոնի մոտակայքում նոր հաջողությունների մասին է հայտարարել

Լուրեր

04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
Բոլորը

Ուկրաինան հայտարարել է հարավում 12 կիլոմետր առաջխաղացման մասին։ Ազատագրվել է 13 բնակավայր և ավելի քան 500 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածք, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գեներալ Դմիտրի Մարչենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել է ավելի քան 1800 ռուս զինվոր, խոցվել է երկու ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, ավելի քան 120 տանկ, ավելի քան 130 հրետանային համակարգ, ոչնչացվել է ավելի քան 20 բազմակի հրթիռային կայան, կամուրջներ, 150 ՌԴ հրամանատարական կետ, զինամթերքի մոտ 70 պահեստ»,- հայտարարել է Մարչենկոն։

Գլխավոր հետախուզության վարչության տվյալներով՝ Խերսոնի ուղղությամբ ռուս սպայակազմը բարոյապես շատ ընկճված է, ասել է գեներալը։

«Ինչպես մեզ հայտնի է՝ նրանց հրաման է տրվել ոչ թե կրակ բացել, այլ բանակցել ուկրաինացի զինվորականների հետ և ազատագրել օկուպացված տարածքները»,- հավելել է նա։

Տարածքների ազատագրման նախօրեին ելույթ էր ունեցել նաև «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկը։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր առաջընթացը բավականին համոզիչ է: Մենք տարբեր տարածքներում առաջ ենք անցել չորսից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր: Կան ազատագրված տարածքներ՝ մոտ 500 քառակուսի կիլոմետր»,- ասել է Գումենյուկը:

Տաթև Ֆռանգյան