«Մանդատազրկում» սպառնո՞ւմ է․ ընդդիմությունն ԱԺ չեկավ, իշխանությունը խոստանում է ավելի խիստ լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ կապված մի շարք անշարժ գույքերի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը մեկնարկեց առանց ընդդիմության մասնակցության: Նախորդ նստաշրջանի կեսից խորհրդարանական աշխատանքը բոյկոտած և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժականի պահանջով փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր երկու խմբակցություններն այդպես էլ Ազգային ժողով չվերադարձան:

ԱԺ առաջին նիստին զուգահեռ՝ ընդդիմադիրները «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկում են անցկացնում: Ու թեև շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր չկան, միևնույն է, վստահեցնում են՝ պայքարը շարունակելու են, իսկ իշխանափոխությունն էլ շարունակում է մնալ իրենց օրակարգում:

Խորհրդարանի խոսնակը, որը, ի դեպ, դեռ անցած նստաշրջանի ավարտին կողմ էր արտահայտվել նիստերից բացակայությունների թույլատրելի շեմը հատած ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելուն, այսօր ակնարկեց՝ նստաշրջանի ավարտին խմբակցության որոշումն այլ է լինելու: Մանդատից զրկել-չզրկելու որոշում կայացնողը Սահմանադրական դատարանն է, դիմողը՝ Ազգային ժողովի խորհուրդը:

Իրական օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է, և շուրջ 250 հազար քաղաքացի «Հայաստան» դաշինքին մանդատ է տվել հենց այդ օրակարգը պաշտպանելու համար՝ հակադարձում է Իշխան Սաղաթելյանը։ ԱԺ նախկին փոխնախագահի կարծիքով՝ իշխանությունը ոչ միայն չի սպասարկում այդ օրակարգը, այլև աշխատում է դրա դեմ: Միջազգային հանրությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պետք է տեսնի՝ հայ ժողովուրդը, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքական ուժերը տեր են իրենց հայրենիքին:

Այսօր մեկնարկած նիստին թափուր են նաև վեց հոգանոց «Պատիվ ունեմ» խմբակցության աթոռները: Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու մասին հայտարարությունից հետո հիմնականում հանրապետական կուսակցության անդամներից բաղկացած այս խմբակցությունը ևս բոյկոտեց խորհրդարանական աշխատանքը, սակայն փողոցում իրենց հռչակած նպատակին՝ Փաշինյանի հրաժարականին, այդպես էլ չհասնելուց հետո մանդատը վայր դրեց խմբակցության արդեն նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Իսկ ընդդիմադիրները, թեև պնդում են, որ Ազգային ժողովը լեգիտիմ չէ,միևնույն է՝ մանդատից հրաժարվելու մասին չեն խոսում: Ասում են՝ շարունակելու են պայքարն այս ձևաչափով՝ նպատակ ունենալով հասնել իշխանության հեռացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան