Անդերսոնը հայտարարել է, որ Շվեդիայի քաղաքացիություն ունեցող ոչ մի քուրդ Թուրքիային չի արտահանձնվի

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ շարունակելու են պաշտպանել քրդերի իրավունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք կշարունակենք պաշտպանել քրդերի իրավունքները։ Շվեդիայի քաղաքացիություն ունեցող ոչ մի քուրդ Թուրքիային չի արտահանձնվի։ Քանի դեռ ես Շվեդիայի վարչապետն եմ, մենք միշտ պաշտպանելու ենք քրդերի իրավունքները։ Կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է հստակ հայտարարել, որ չնայած Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ շվեդական քաղաքացիություն ունեցող ոչ մի քուրդ չի արտահանձնվի Թուրքիային»,- ասել է Անդերսոնը՝ պատասխանելով քրդական Rudaw լրատվականի հարցերին։

«Շվեդիայի օրենքներին համաձայն՝ ցանկացած անձ, որը չի կատարել ահաբեկչական գործողություն, չի կարող արտահանձնվել, ուստի յուրաքանչյուրի կյանքը, որը, Շվեդիայի օրենսդրության համաձայն, ահաբեկչություն չի կատարել, լիովին պաշտպանված է»,- հավելել է պաշտոնյան

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վետոն Թուրքիայի կողմից հանվել էր և երեք երկրները հուշագիր էին ստորագրել, որի համաձայն, մասնավորապես, Սկանդինավյան երկրներն Անկարային են արտահանձնելու «ահաբեկիչներին»։ Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և Գյուլենական շարժման՝ FETO-ի ներկայացուցիչներին։

Ավելի վաղ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները վստահեցրել էին, որ կկատարեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, դրա հետ մեկտեղ, չէին երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել էին, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան