ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ կհրաժարվի ստամբուլյան հացահատիկային գործարքի երկարաձգումից

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի համար ակնհայտ է, որ պարենային գործարքի ներկայիս իրավիճակին չի կարելի համակերպվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով դրա երկարաձգման հեռանկարները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այնտեղ կետ կա, որ այն գործելու է 120 օր, դրանից հետո երկրները պետք է դիտարկեն հետագա գործողությունները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող են փոփոխություններ մտցվել համապատասխան համաձայնագրում։ Մենք խնդիրը դրել ենք, քանի որ իրերի ներկա վիճակին համաձայնել չի կարելի, քանի որ այն հակասում է սկզբունքային հասկացություններին»,-ասել է Գրուշկոն։

Նա հավելել է, որ փաստաթղթի իրականացման վերլուծությունը վկայում է, որ գործընկերները հերթական անգամ «անբարեխիղճ մոտեցում են ցուցաբերել»։

«Եվ եթե նայեք նավերի երթուղիների վիճակագրությանը, ակնհայտ կդառնա, որ ավելի քան 87%-ը գնում է ոչ թե ամենաաղքատ երկրներ, որտեղ կա սովի իրական վտանգ, այլ ԵՄ և այլ երկրներ, որոնք սովին չեն առնչվում։ Բացի այդ՝ որոշումները, որոնք ԵՄ-ն ընդունում է պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ, հստակ ցույց են տալիս, որ ԵՄ-ն մտադիր չէ գործել Ստամբուլում ստորագրված հուշագրի համաձայն»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ հացահատիկային գործարքը ստորագրվել է Ստամբուլում հուլիսի 22-ին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։

Էմմա Չոբանյան