Ռուս զինվորականներն ու բնակչությունը հապճեպ լքում են Լուգանսկի շրջանը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ռուս զինվորականները հապճեպ լքում են Լուգանսկի շրջանի տեղակայման վայրերը՝ տեղափոխվելով տարածաշրջանի խորքերը կամ ՌԴ-ի տարածք։ Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ նրա՝ հապճեպ տարհանումը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմամբ։

«Լուգանսկի շրջանում ռուս զինվորականները ընտանքիներով լքել են Սվատովոն, մնացել են միայն, այսպես կոչված, «ժողովրդական միլիցիայի» զինվորները։ Օկուպացիոն իշխանությունները հաստատում են զորքերի տեղափոխումը շրջանի խորքերը։ Ավելին՝ մի մասը անցնում է Ռուսաստանի տարածք»,-թելագրամյան իր ալիքում գրել է Գայդայը։

Նրա խոսքերը անուղղակի հաստատում է նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը, ըստ որի՝ մեկ օրում Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքներից ավելի քան 17,000 մարդ է սահմանը հատել։ Անցյալ շաբաթվա սկզբից Ռուսաստան է մուտ գործել շուրջ 116,000 մարդ։

Սոցցանցերում էլ հրապարակվում են տեսանյութեր, որոնցում երևում է, որ Ռուսաստան տանող ճանապարհներին երկար հերթեր են։ Գայդայի խոսքով՝ մարդիկ հեռանում են նաև դեռ 2014 թ-ին գրավված Լուգանսկից ու Ալչևսկից։

 

Էմմա Չոբանյան