Պուտինի ելույթի մանիպուլյատիվ և կեղծ պնդումները․FIP

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստում։ Ի թիվս այլոց, նա անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին, դրանց ազդեցությանը ՌԴ-ի և արևմտյան երկրների տնտեսության վրա․ գրում է FIP-ը։

«Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է Պուտինի ելույթի մի շարք մանիպուլյատիվ ու կեղծ պնդումները։

Գնաճի մանիպուլյատիվ համեմատականներ՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև
ՌԴ նախագահն, անդրադառանլով համաշխարհային գնաճին, զուգահեռներ է տարել Դաշնությունում և արևմտյան երկներում համապատասխան ցուցանիշների միջև․ նա, մասնավորապես, պնդել է, թե Ռուսաստանում գնաճը, «ի տարբերություն ԱՄՆ-ի, նվազման միտում ունի»։

«Հուլիսին ԱՄՆ-ում գնաճը կազմել է 8,5%, իսկ մեզ մոտ՝ 14%-ից մի քիչ ավելի. ես սրան դեռ կանդրադառնամ, բայց այն նվազման միտում ունի՝ ի տարբերություն արևմտյան երկների։ Այնտեղ գնաճը շարունակում է ավելանալ, իսկ մեզ մոտ անկման միտում ունի», — ասել է Պուտինը։

Պուտինն մի հարցում իրավացի է, ըստ ՌԴ վիճակագրական ծառայության , հուլիսին ՌԴ-ում գնաճն իսկապես անկման միտում է դրսևորել։ Սակայն նա սխալվում է ԱՄՆ-ի մասով․ հուլիսին ԱՄՆ-ում գնաճը նույնպես նվազման միտում ուներ։

Միևնույն ժամանակ, մարտից՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման 2-րդ ամսից սկսած, Դաշնությունում, ի տարբերություն ԱՄՆ-ի, գրանցվել է գնաճի երկնիշ ցուցանիշ։

Օրինակ, ռազմական գործողությունների կես տարում ԱՄՆ-ում գրանցված գնաճի ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսին՝ 9,1%, իսկ ՌԴ-ում՝ ապրիլին՝ 18%, այսինքն՝ կրկնակի բարձր, քան ԱՄՆ-ում գրանցված ցուցանիշը։

Ուկրաինական ցորենը՝ միայն հարուստ երկների՞ն

Նույն ելույթի ընթացքում Պուտինն անդրադարձել է հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրին, ու պնդել, որ դրանից օգտվում են միայն ԵՄ-ի հարուստ երկները, իսկ աղքատ երկրներին ուկրաինական ցորենով բեռնված ընդամենը «երկու նավ է հասել»։

«Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ ամենից շատ կարիքի մեջ գտվող երկրներ  ընդամենը երկու նավ է հասել, ընդգծում եմ՝ ընդամենը երկուսը՝ 87 նավից», — ասել է Պուտինը։

Նա նշել է նաև, որ ՌԴ-ն մտադիր է ուկրաինական ցորենի արտահանման սահմանափակումների հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։  Ի դեպ, վերջինս վերահաստատել է Պուտինի այս հայտարարությունը՝ ևս պնդելով, թե  ուկրաինական ցորենի արտահանման գործարքից աղքատ երկները չեն օգտվում։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն,   հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր, ուկրաինական ապաշրջափակված նավահանգիստներից ցորենով բեռնված 87 նավ է դուրս է եկել։

Դրանց մեծ մասը՝ 32 նավ, բեռնաթափվել է միայն Թուրքիայում, 30-ը՝ ԵՄ  9 երկրներում, և 25-ը՝ այլ երկներում, այդ թվում՝ 6 նավ Եգիպտոսում, մեկական նավ՝ Եմենում, Սուդանում, Սոմալիում, Ջիբութիում, Լիբանանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։